❗️ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Տավուշի մարզում է.
Տավուշի մարզպետ ՀայկՉոբանյանի և Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ուղեկցությամբ՝ Արմեն Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի գյուղ, եղել է դպրոցում, հանդիպել դպրոցականների հետ:
Այնուհետև նախագահն այցելել է Բերդ քաղաք՝ «Տավուշ տեքստիլ» ընկերություն, ծանոթացել արտադրամասի աշխատանքին:
Այցի մասին պատմող տեսանյութը՝ շուտով:
Տորթի և թխվածքների պատրաստման համար հումքի,...
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը քննարկել են Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր։
Տավուշի մարզպետարանի և Հայաստանում ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության համագործակցության արդյունքում արդեն մարզում մի շարք ծրագրեր են իրականացվել։
Այսօր մարզպետ Հայկ Չոբանյանը և նախաձեռնության ներկայացուցիչները քննարկել են գյուղատնտեսության ոլորտում մարզում դրական տեղաշարժերը և մի շարք այլ նախագծեր, որոնք առաջիկայում ևս կիրականացվեն։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը շարունակում է հանդիպումները գործարարների, ներդրողների, աջակիցների հետ․ այսօր մարզպետը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ քննարկել է մարզի զարգացմանն ուղղված ծրագրերը
Հյուրերը մարզպետին են ներկայացրել սոցիալական ծրագրերը, որոնք պետք է ուղղված լինեն մարզում մի շարք ոլորտների առաջընթացին, քննարկվել են մի շարք նախագծեր, որոնք համատեղ կիրականացվեն առաջիկայում։
Մարզպետը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ ևս մեկ անգամ նշելով, որ միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի զարգացնել և հզորացնել մեր պետությունը։
❗Տավուշի մարզպետարանին տրամադրվել է 234 մլն 228 հազար դրամ՝ հրետակոծությունից տուժած սահմանամերձ համայնքների վնասված բնակելի տները և մանկական պուրակը վերանորոգելու համար։




























