Սեպտեմբերի 5–ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5–ամյա Արվինը վերջին հետազոտության համար կրկին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում էր:
Երեխայի մոտ ամեն ինչ կարգին է 👏 Այն ժպիտի չափաբաժինը, որ տեսնում եք նկարներում մի մասն է այն դրական էներգիայի ու ուրախության, որ փոխանցվում է նրանից ☀️🥰
Հանգստի համար Հայաստան ժամանած Վիքսոմների ընտանիքն այս շաբաթ կլքի երկիրը: Երեխայի բուժման պրոսեցը կարելի է համարել ավարտված:
Ծնողների անունից ևս մեկ անգամ շնորհակալություն բոլորին, ովքեր անհանգստացած էին ու իրենց ուշադրության կենտրոնում էին պահում փոքրիկին: Շնորհակալություն նաև բժշկական թիմին, որոնք թույլ տվեցին հավատալ հրաշքներին:
📌 Դեպքի մանրամասները կարող եք վերհիշել այստեղ՝ https://bit.ly/36wHDu4
For career information...
Վաղ մանկական տարիքում երեխաների մոտ լացելիս շատ հաճախ նկատվում է շնչառական կարճատև կանգ (երեխան շունչը պահում է) 👶
Ինչպես են երևույթը մեկնաբանում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մասնագետները և արդյոք անհանգստանալու առիթ ունեն ծնողները։
Հանրային հեռուստաընկերության անդրադարձը 📺
Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր, ի սրտե շնորհավորում ենք Ձեզ կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ:
Թող բարօրությունն ու երջանկությունը միշտ լինեն Ձեր կյանքի ուղեկիցները, իսկ ամենակարևորը՝ ապրեք խաղաղ ու անվտանգ երկնքի տակ՝ լի գարնանային շնչով ու թարմությամբ։
Առողջապահության նախարարությունը երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով վերաբացեց շուրջ 250 մահճակալ ունեցող «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղը։
ք. Երևան, Ծարավ Աղբյուրի փ., 55ա բուսաբանական այգու հարևանությամբ





























