📌Օրվա ընթացքում` հետկեսօրին, ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը։
Քաղաքացիական շրջանում տուժածներ չկան։ Ավերածությունների հետևանքները ճշտվում են։
Արցախի մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։
Ուշադրություն‼
ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ օրվա ընթացքում հրթիռակասետային ռումբերի պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Աջափնյակ թաղամասի մոտակայքում: Պայթյունի ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերոտւմ:
Խնդրում ենք խուճապի չմատնվել:
Տեղեկատու հեռախոս՝ 911:
***
Внимание‼
Государственная служба по чрезвычайным ситуациям сообщает, что в течении дня планируется обезвреживание кассетных бомб в районе Ачапняк. Звуки взрывов будут слышны и в Степанакерте.
Пожалуйста, не поддавайтесь панике.
Телефон для справок: 911.
📌Հարգելի հայրենակիցներ
Տեղեկացնում ենք, որ այսօր հանրապետության տարածքից հայտնաբերված, չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Մարտունու շրջանի Ննգի, Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան, Փառուխ, ինչպես նաև Մարտակերտի շրջանի հարակից գյուղերի մոտակայքում:
Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել՝ սակրավորներն են աշխատում:
Տեղեկատու հեռախոս՝ 911:
***
📌Уважаемые соотечественники!
Сообщаем, что сегодня планируется обезвреживание неразорвавшихся боеприпасов, в городах Мартуни и Мартакерт, на территории сел Ннги Мартунинского района, Хнацах, Айгестан, Парух Аскеранского района, а также близлежащих селах Мартакертского района.
Не поддавайтесь панике, если услышите звуки взрывов - работают саперы.
Телефон для справок: 911.
📌Երեկ Արցախի հարավում իրականացված որոնումները դարձյալ արդյունք չեն տվել, զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:
Որոնումներն այսօր 3 ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջեբրայիլ) և Հադրութի շրջանում, Քաշաթաղի շրջանի հարավային թևում:
***
📌Проведенные вчера поисковые работы на юге Арцаха не дали результатов, не были обнаружены тела или останки погибших солдат или мирных жителей.
Поисковые работы тремя отрядами продолжаются сегодня в Джракане (Джабраил), Гадрутском районе, в южной части Кашатагского района.
Պաշտպանության Նախարարություն
Պաշտոնական

















