Արարատ Միրզոյան - Ararat Mirzoyan, profile picture
Արարատ Միրզոյան - Ararat Mirzoyan is on Facebook. To connect with Արարատ Միրզոյան - Ararat Mirzoyan, join Facebook today.
Արարատ Միրզոյան - Ararat Mirzoyan, profile picture
Արարատ Միրզոյան - Ararat Mirzoyan is on Facebook. To connect with Արարատ Միրզոյան - Ararat Mirzoyan, join Facebook today.
Արարատ Միրզոյան - Ararat Mirzoyan, profile picture

Էս պատերազմը նոր չի սկսվել։ Էս պատերազմը առնվազն մի քանի հարյուր տարի է վարում են մեր դեմ։

Նպատակը տարածք պոկելը չի, Վարանդան ու Բերձորը չեն, ոչ էլ Շուշին ու Ստեփանակերտը։ Նպատակը մեր ազգի ու պետության խեղճ ու անճար բուտաֆորիայի վերածումն է, քաղաքական քարտեզից մեր վերացումը, հնարավորության դեպքում՝ իսպառ բնաջնջումը։

Սարդարապատում, Նժդեհյան գոյամարտում, Արցախյան ազատամարտում մենք դա կանխել ենք։ Փոխել ենք բանաձևը։ Սա՛ չի ներվում մեզ։ Սա՛ են ուզում կոտրել։ Ու մեզ նորից Դեր-Զորի գլխիկոր լուռումունջը դարձնել։

Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը։ Պիտի կանգնենք, այլ տարբերակ չկա։ Մի անգամ պիտի կանգնենք մինչև վերջ։

Խրիմյան Հայրիկը Բեռլինի կոնգրեսից որ հետ եկավ, երկաթե շերեփից բացի մի ուրիշ բան էլ ասեց։ Ասեց՝ սերբերի թրից արյուն էր կաթում, դրա համա՛ր իրենց երկիր տվեցին։

Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը։ Հայրենիքն ու տունը չեն զիջվում։ ՈՉ ՄԻ ԳՆՈՎ։

Կեցցե հավերժական հայ ժողովուրդը։

Հաղթելու ենք։ Անկասկած հաղթելու ենք։

Pages Liked by Page
18K likes this
ԵԼՔ դաշինքի պաշտոնական ֆեյսբուքյան էջ։
Recent Post by Page
Արարատ Միրզոյան - Ararat Mirzoyan, profile picture

Այսօր հանդիպեցի Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիի և Հայաստանում ԱՄՆ զարգացման ծրագրի գործակալության ղեկավար Դևիդ Հոֆմանի հետ։
Նրանց ներկայացրեցի կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ ռազմագերիների և գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրն առաջնային կարևորություն ունի հայկական կողմի համար։ Հույս հայտնեցի, որ Միացյալ Նահանգներն առավել ակտիվորեն կներգրավվեն այս խնդրի շուտափույթ կարգավորման գործում։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի կարելի կարգավորված համարել, քանի դեռ չի լուծվել Արցախի կարգավիճակի հարցը՝ հիմնված ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա։
Դեսպան Թրեյսին իր հերթին նշեց, որ ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին։
ԱՄՆԶԾ ղեկավար Դևիդ Հոֆմանը ներկայացրեց գործակալության ծրագրերը տարբեր ոլորտներում՝ անդրադարձ կատարելով խորհրդարանի աշխատանքներին և խորհրդարանի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին։
Զրույցի ընթացքում քննարկեցինք հայ-ամերիկյան ընդհանուր օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք ընդգծեցինք Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման կարևորությունը։

Արարատ Միրզոյան - Ararat Mirzoyan, profile picture

Այսօր գարուն է։

Գոռ Քլոյանը, Դավիթ Պետրոսյանը, Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգոր Գևարգյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը, ոստիկաններ Համլետ Թադևոսյանը և Տիգրան Աբգարյանը 13 տարի առաջ մարտի 1-ին երազում էին ապրել ազատ, ժողովրդավարական և երջանիկ Հայաստանում։ Մարտի 1-ին ապօրինի հրամանով կիրառված զինվորական ուժի արդյունքում 10 տարով կասեցվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ուղին։

Այս օրերին, երբ անթույլատրելիորեն մի քանի բարձրաստիճան զինվորականներ փորձ կատարեցին խառնվել ներքաղաքական գործընթացներին, մենք պարտավոր ենք թույլ չտալ իրադարձությունների նմանօրինակ զարգացումը։

Ուստի կոչ եմ անում բոլոր անհատներին, քաղաքացիական խմբերին, կուսակցություններին ի հիշատակ մարտի 1-ի զոհերի մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները և մեկ ճակատով հանդես գալ` մերժելու բռնությունն ու սպառնալիքը որպես քաղաքական գործընթացների հանգուցալուծման գործիք։ Մեր հայրենիքն այլևս չպիտի անցնի նման փորձության միջով։

Այսօր գարուն է։

Արարատ Միրզոյան - Ararat Mirzoyan, profile picture

Հարգանքի տուրք մատուցեցի Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին:

May be an image of 5 people, people standing and outdoors
May be an image of 2 people, people standing and outdoors
May be an image of 1 person, standing, outdoors and tree
May be an image of 1 person, standing, outdoors and monument
Related Pages
95K likes this
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի պաշտոնական էջ
97K likes this
Երևանի Քաղաքապետ / Mayor of Yerevan
37K likes this
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության...
See More