Սիրելի բարեկամներ,
տեղեկացնեմ, որ երեկ երեկոյան ես և ընտանիքիս անդամները ևս նոր կորոնավիրուսի թեստ ենք հանձնել։ Քիչ առաջ ինձ տեղեկացրեցին, որ բոլորիս թեստերի պատասխանը բացասական է։
Առողջություն եմ մաղթում բոլորին։
Parq Asto aroxjutyun borolis ev anpordzanq 🙏🙏🙏🙏
Մեր հայրենակցուհի Մարալ Նաջարյանը ազատվեց ադրբեջանական գերությունից և արդեն գտնվում է Լիբանանում։ Այս կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով արձագանքեց Տաթև Հայրապետյանի կողմից նախաձեռնած ԱԺ բոլոր կին պատգամավորների նամակին և անձամբ իմ խնդրանքին՝ միջնորդի դեր ստանձնել Մարալին օր առաջ ազատելու գործում։
Պատրաստվում եմ ԱԺ խորհրդին առաջարկել տիկին Մատվիենկոյին շնորհել ԱԺ պատվո մեդալ։
Լիահույս եմ, որ մեր գործընկերների հետ համատեղ ջանքերը թույլ կտան օր առաջ վերադարձնել բոլոր ռազմագերիներին և գերեվարված անձանց։
Սիրելի' կանայք,
Շնորհավորում եմ կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։ Ձեր աշխատանքն ու համառությունը, որոնք մեծագույն հարգանքի են արժանի, կարևորագույն երաշխիքն են՝ դուք, մեր քույրերը, մեր աղջիկները անպայմանորեն զբաղեցնելու են իրենց արժանի տեղը մեր կյանքի բոլոր ոլորտներում՝ քաղաքականից մինչև տնտեսական, գիտությունից մինչև արվեստ։ Այս ճանապարհին պետությունը լինելու է ձեր կողքին՝ միասին քայլ առ քայլ հաղթահարելու առկա մարտահրավերները։
Չեմ կարող առանձնակի չշնորհավորել մեր հերոս զինվորների հերոս մայրերին, նրանց տիկնանց, քույրերին։ Սիրելի' մայրեր, խոսքերը երբևէ չեն հերիքելու շնորհավորելու ձեզ ձեր որդիների փոխարեն։ Որդիաբար խնդրում եմ ընդունել Շիրազի տողերը բոլորիս անունից։
Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ախ, մայր երգելուց ինչպես կշտանամ,
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս:
Այսօր հանդիպեցի Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիի և Հայաստանում ԱՄՆ զարգացման ծրագրի գործակալության ղեկավար Դևիդ Հոֆմանի հետ։
Նրանց ներկայացրեցի կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ ռազմագերիների և գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրն առաջնային կարևորություն ունի հայկական կողմի համար։ Հույս հայտնեցի, որ Միացյալ Նահանգներն առավել ակտիվորեն կներգրավվեն այս խնդրի շուտափույթ կարգավորման գործում։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի կարելի կարգավորված համարել, քանի դեռ չի լուծվել Արցախի կարգավիճակի հարցը՝ հիմնված ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա։
Դեսպան Թրեյսին իր հերթին նշեց, որ ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին։
ԱՄՆԶԾ ղեկավար Դևիդ Հոֆմանը ներկայացրեց գործակալության ծրագրերը տարբեր ոլորտներում՝ անդրադարձ կատարելով խորհրդարանի աշխատանքներին և խորհրդարանի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին։
Զրույցի ընթացքում քննարկեցինք հայ-ամերիկյան ընդհանուր օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք ընդգծեցինք Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման կարևորությունը։
Դրա համար էս 2.5 տարիա ժողովրդավար Հայաստանում ներդրումներ չեին անում , որովհետև ի սկզբանե տեղյակ էին գալիք արհավիրքը։
Մարդ սկսումա կասկածել ձեր կամակատար լինելու շշուկների իրականությանը։😡
Մի մոռացե'ք ՀՀ Զինված ուժերի համագործակցությ
Ռուսները և Թուրքերը մեզ կուտեն։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության...















































