Viva-MTS is on Facebook. To connect with Viva-MTS, join Facebook today.
Viva-MTS is on Facebook. To connect with Viva-MTS, join Facebook today.
Viva-MTS, profile picture

Viva-MTS

@MTSArmenia

About Viva-MTS
2005 թ. հուլիսի 1-ին կատարված առաջին զանգով Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանում սկզբնավորեց հեռահաղորդակցության ոլորտի նոր դարաշրջան` բջջային կապը հասանելի դարձնելով բոլորին: Բազմապիսի նորարարական ծառայությունների, բաժանորդամետ մոտեցման և հանրապետությունում ամենաընդարձակ ռադիոծածկույթի շնորհիվ այժմ երիտասարդներն ու գործարարները, հեռավոր լեռնային շրջանների բնակիչներն ու տնային տնտեսուհիները` բոլորը հավասարապես նախընտրում են Վիվա-ՄՏՍ-ի ծառայությունները: Իսկ ընկերության` արտասահմանյան օպերատորների հետ ռոումինգային համագործակցությունը թույլ է տալիս հայաստանցի բաժանորդներին կապ պահպանել հայրենիքի հետ, ուր էլ որ լինեն:

Իր կորպորատիվ պատասխանատվության քաղաքականության միջոցով Վիվա-ՄՏՍ-ը սկիզբ դրեց կոմերցիոն կազմակերպությունների ու հասարակության ամուր համագործակցությանը` սատարելով սոցիալական, մշակութային, առողջապահական, մարզական ու կրթական բազմազան նախաձեռնությունների:

2007 թ.-ին, բաժնետոմսերի 80 տոկոսի վաճառքի արդյունքում, ընկերությունը դարձավ աշխարհում խոշորագույն միջազգային բջջային օպերատորներից մեկի` ՄՏՍ-ի դուստր ձեռնարկությունը: Այս ինտեգրումը թույլ տվեց հեռահաղորդակցության ոլորտի նորագույն ձեռքբերումները հասանելի դարձնել մեր բաժանորդներին:

2009թ.-ին գործարկվեց Վիվա-ՄՏՍ-ի 3G ցանցը` հնարավոր դարձնելով օգտվել այնպիսի ծառայություններից ինչպիսիք են, գերարագ շարժական ինտերնետը, տեսազանգն ու բջջային հեռուստատեսությունը:

2010թ.-ին Վիվա-ՄՏՍ-ը, առաջինը Հայաստանում, հայտարարեց 4G/LTE ցանցի փորձնական գործարկման մասին: Շարժական հեռահաղորդակցության նոր սերնդի` LTE տեխնոլոգիան թույլ է տալիս տվյալների լայնաշերտ փոխանցման միջոցով մատուցելու որակապես նոր և ավելի մեծ թողունակություն պահանջող ծառայություններ, այդ թվում` ավելի մեծ ծավալով և նվազագույն հապաղմամբ` տվյալների փոխանցում, ինտերնետային կայքերի դիտում, օնլայն խաղեր, HD ֆորմատի տեսանյութերի դիտում:

With the first call made on July 1st, 2005, Viva-MTS marked the beginning of a new era in the sphere of telecommunication in Armenia making the mobile communication available to everyone. Owing to a wide range of innovative services, customer-oriented approach and the largest in the republic coverage, Viva-MTS services are equally the choice of youth and business people, residents of far mountainous settlements and housewives. And the Company’s roaming cooperation with foreign operators lets the Armenian subscribers keep in touch with homeland, wherever they are.

The Corporate Responsibility policy of the Company landmarked cooperation of commercial organizations and the society, supporting a variety of social, cultural, healthcare, sports and educational initiatives.

With the sale of 80 percents of share in 2007, the Company became the subsidiary of MTS – one of the world’s largest mobile operators. The integration allowed making the latest telecommunication achievements available to our subscribers.

In 2009 Viva-MTS launched its 3G network, making available services such as high speed mobile internet, video calls and mobile television.

In 2010 Viva-MTS, the first in Armenia, announced the commercial launch of the 4G/LTE network. LTE, the new generation mobile communication technology, enables provisioning of new mobile applications with higher bandwidth demand, such as transfer of large volumes of data with lower latency, superfast browsing, online gaming, and watching HD videos.