🔷️Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցը Մոսկվա
🔹️Դեկտեմբերի 6-7-ը Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը աշխատանքային այց է կատարելու Մոսկվա։
🔷️Рабочий визит министра иностранных дел Ара Айвазяна в Москву
🔹️6-7 декабря министр иностранных дел Армении Ара Айвазян прибудет в Москву с рабочим визитом.
...
🔴ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝
✔Հասմիկ Կարապետի ՏՈԼՄԱՋՅԱՆԻՆ Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
✔Արսեն Գագիկի ԱՎԱԳՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետ
արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝
✔Արշակ Կիրակոսի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս:
🔷️ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն նվիրված միջոցառում ԱԳՆ-ում
▪️Նախարարն իր խոսքում ընդգծեց, որ Եվրոպական միության և իր անդամ երկրների հետ ընդհանուր արժեքների և փոխադարձ հավակնությունների վրա հիմնված հարաբերությունների ամրապնդումն առաջնային գերակայություն է Հայաստանի համար և ուղղված է լավ զարգացած և տոկուն հասարակության կառուցմանը։ «Խոսելով ընդհանուր արժեքների մասին՝ մենք չենք կարող անտեսել, թե ինչպես են այդ արժեքները ճնշվել և ոտնահարվել Արցախի խաղաղ ժողովրդի նկատմամբ կիրառված ուժի գործադրման արդյունքում: Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնակչության դեմ տևեց 44 օր և ստեղծեց նոր, անկայուն իրավիճակ տարածաշրջանում՝ բոլոր հնարավոր բացասական հետևանքներով:
▪️Մենք հիրավի բախվել ենք նոր մարտահրավերների, սակայն դրա հետ մեկտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն աջակցելու մեր վճռականությունը չի խարխլվել: Կցանկանայի շեշտել, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում հստակորեն վկայակոչում է նշված իրավունքը, որն այժմ հատկապես կարևոր է, քանի որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին իր իրավունքներից, մասնավորապես՝ ինքնորոշման իրավունքից զրկելն էր»:
🔷️ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն նվիրված միջոցառում ԱԳՆ-ում
Մարտի 4-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն նվիրված միջոցառում, որին ներկա էին ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության անդամներ։
▪️Շնորհավորելով գործընկերներին համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ՝ ԱԳ նախարար Արա Այվազյանը բարձր գնահատեց Հայաստանի և Եվրամիության աշխատանքային խմբերի ջանքերը` այս կարևոր ձեռքբերումը կյանքի կոչելու գործում: «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ընդգրկում է մեր երկկողմ հարաբերությունների լայն օրակարգը, ինչպես նաև կուռ իրավական հիմք է ստեղծում տնտեսական և ոլորտային համագործակցության շրջանակն ամրապնդելու և ընդլայնելու համար` մեծապես խթանելով տարբեր ոլորտներում ներքին բարեփոխումների շարունակումը` ի շահ մեր քաղաքացիների»:
The official Facebook page of the Government of Armenia
http://gov.am/




















