Levon Zourabyan - Լևոն Զուրաբյան, profile picture
Levon Zourabyan - Լևոն Զուրաբյան is on Facebook. To connect with Levon Zourabyan - Լևոն Զուրաբյան, join Facebook today.

Դեկտեմբերի 5֊ի լայվում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.

«Մեզ մեղադրում են, թե Հայաստանի դիվանագիտական ձախողումն էր պատերազմը։ Ոչ ոք հարց չի տալիս, թե Ղարաբաղի հարցում Հայաստանը այդ ե՛րբ եւ ինչպիսի՛ դիվանագիտական հաջողություն է ունեցել ինստիտուցիոնալ բանակցությունների մեկնարկից ի վեր։ Դիվանագիտական հաջողությունը՝ 1995 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթաժողո՞վն էր, որտեղ Արցախյան պատերազմում մեր տարած հաղթանակից անմիջապես հետո միջազգային հանրությունը, ըստ էության, ի ցույց դրեց իր մոտեցումը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ինքնավարություն պետք է լինի եւ սա է հարցի լուծման բանաձեւվը»։

Փաստորեն, ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԳԻՏԻ ղարաբաղյան դիվանագիտական գործընթացին վերաբերող ամենակարեւոր փաստը (կամ դիտավորյալ կեղծում է իրականությունը, ցինիկաբար փորձելով թաքցնել ճշմարտությունը մեր հանրությունից)։ Այդ փաստը հայտնի է ամբողջ աշխարհին եւ համարվում է Արցախյան պատերազմում մեր տարած հաղթանակից անմիջապես հետո հայկական դիվանագիտության ձեռք բերված ամենամեծ նվաճումը։

Այն է՝ 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովի որոշումը, որով Լեռնային Ղարաբաղը, Հայաստանի եւ Ադրբեջանի պես հավասար, ձեռք բերեց հակամարտության կողմի եւ իրավահավասար բանակցողի կարգավիճակ։

ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՆԳԱՄ ՉԳԻՏԻ, որ 1995 թվականին ԵԱՀԿ֊ի գագաթնաժողով ընդհանրապես չի եղել, իսկ նրա նշված Լիսաբոնյան գագաթնաժողովը տեղի է ունեցել 1996 թվականի դեկտեմբերին։

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԳԻՏԻ, որ 1991 թվականին Խորհրդային Միության տրոհումից հետո միջազգային հանրությունը ճանաչեց բոլոր խորհրդային հանրապետությունների տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ ներքին սահմաններով։ Փաշինյանը, չգիտես ինչու, չի նշում որ Լիսաբոնյան գագաթնաժողովում Ադրբեջանի կազմում ինքնավարության ստանալու բանաձեւը իրավական ուժ չստացավ, քանի որ Հայաստանը կիրառեց վետո այդ բանաձեւի նախագծի վերաբերյալ։ Հայաստանը հետեւողականորեն մերժեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմքի վրա Արցախյան խնդրի կարգավորման բոլոր փորձերը։ Արդյունքում, 1997 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկեցին այպես կոչված փուլային պլանը, որում չկա որեւէ հղում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, իսկ Լեռնային Ղարաբաղը ձեռք էր բերում միջազգայնորեն ճանաչված սուբյեկտի կարգավիճակ, պահպանելով վերահսկողությունը ամբողջ Լեռնային Ղարաբաղի եւ ամբողջ Լաչինի շրջանի նկատմամբ։ Այս դիվանագիտական ձեռքբերման գլխավոր առանձնահատկությունը Ադրբեջանի պաշտոնական համաձայնությունն էր պլանի իրագործմանը, որն այլեւս երբեք հնարավոր չեղավ ձեռք բերել հետագա որեւէ բանակցություններում (Ղարաբաղյան կարգավորման դիվանագիտական գործընթացի մանրամասներին ծանոթանալ ցանկացողներին առաջարկում եմ կարդալ իմ հոդվածը մեկնաբանության մեջ տրված հղումով)։

Հիմա ծանրակշիռ այս իրողությունների մերժումը Նիկոլ Փաշինյանի կողմից ի՞նչ է նշանակում։ Կամ սա տեղավորվում է իմ այն գնահատականի մեջ, որ մենք գործ ունենք միջազգային քաղաքականության հարցերում մի տգետի հետ, որը չի հասկանում տարրական բաներ։ Կամ էլ, մենք գործ ունենք մի մանիպուլյատորի հետ, որը ինքնարդարացման խղճուկ նպատակով փորձում է թաքցնել ճշմարտությունը սեփական ժողովրդից։ Երկու տարբերակն էլ մեր ազգին որեւէ լավ բան չեն խոստանում։

Recent Post by Page
Levon Zourabyan - Լևոն Զուրաբյան, profile picture

Իշխանության ներկայացուցիչը հայտարարում է. «Դուք գիտեք՝ վարչապետ Փաշինյանը առաջարկել է հանդիպումներ ունենալ եւ քննարկել քաղաքական իրավիճակը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ներկայացուցիչների հետ, եւ ես շատ ուրախ եմ թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ԼՀԿ-ն, թե՛ այլ կուսակցություններ, որոնք որ արդեն հայտարարել են օրինակ՝ ՀԱԿ-ը … հայտարարել են, որ իրենք պատրաստ են այդ քննարկումներին»։

Այդ պնդման մեր հերքումից հետո նույն ներկայացուցիչը լրիվ այլ կերպ է ներկայացնում իր ասածը. «այսօր ճեպազրույցի ճամանակ ես ասել եմ, որ ի թիվս այլ կուսակցությունների՝ ՀԱԿ-ը նույնպես ճիշտ է գտնում արտահերթ ընտրությունների գնալը և հույս հայտնել, որ կլինի հանդիպում նաև Հայ Ազգային Կոնգրեսի հետ»։

Որպես վերջին մտքի հիմնավորում հղում է կատարվում իմ ֆեյսբուքյան գրառման վրա, որում ես ոչ մի բան չեմ ասել քննարկումներին մեր պատրաստակամության մասին, այլ ընդամենը նշել եմ, որ արտահերթ ընտրությունների գործընթացի նախաձեռնումը ճիշտ քայլ է։

Ինչպես տեսնում եք, հակասությունները ոչ թե Կոնգրեսի «հանրայնացված», այլ հենց իշխանության ներկայացուցչի ներկայացված դիրքորոշումների մեջ են։ Երբ իշխանությունը չի կարողանում հստակ ներկայացնել իր ասելիքը, այ դա իսկապես խնդիր է, որը նրան միշտ դնում է անհարմար վիճակների մեջ։

Levon Zourabyan - Լևոն Զուրաբյան, profile picture

Նիկոլը վերջապես ճիշտ քայլ է արել, սկսելով արտահերթ ընտրությունների գործընթացը, եթե, իհարկե, դա հերթական դատարկ խոսքեր չեն, ինչպես մինչեւ հիմա մշտապես եղել է։ Հայաստանի գլխավոր խնդիրը՝ Հայաստանում արդյունավետ պետական կառավարման եւ իշխանության ձեւավորումն է՝ ե՛ւ քաղաքական ղեկավարության, ե՛ւ կիսանախագահական կառավարմանն անցնելու առումով։ Քանի դեռ նման իշխանություն չկա, կործանարար պատերազմի հետեւանքով շոկի մեջ հայտնված մեր երկրիրը ապաքինման, զարգացման եւ հզորացման ուղու վրա չի կանգնելու։

Քաղաքական ծրագրերի մասին Ամանորից հետո։ Առայժմ ձեր ուշադրությանն եմ ներկայացնում փորձագիտական հարցազրույցս Ղարաբաղյան կարգավորման տարբեր պլանների մասին, եւ թե ինչի՛ն կարող էինք հասնել եթե մի քիչ իմաստնություն ու պետական մտածելակերպ ունենայինք։ Ցավոք սրտի, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը հաջորդիվ տարան մեր երկրիը արկածախնդրության, իռացիոնալիզմի, ծայրահեղ լոպազության եւ անպատասխանատվության ճանապարհով, ջարդուխուրդ անելով 1990֊ներին հսկայական ջանքերով ձեռք բերված Հաղթանակը։ Նման մարդիկ այլեւս երբեք չպիտի կարողանան տիրանալ պետական իշխանության լծակներին։

Ղեկավարներին ճիշտ գնահատելու եւ ապագայում ճիշտ ընտրություն կատարելու համար, այո, պետք է ինչ֊որ չափով ազգովի դառնանք անվտանգության, ռազմավարության, միջազգային եւ ներքին քաղաքականության փորձագետներ։ Այլապես ժողովրդավարությունը որեւէ լավ արդյունք չի տալու, եւ մեր ժողովուրդը կշարունակի մնալ ամբոխավարության (դեմագոգիայի) եւ էժանագին ամբոխահաճո ձեռնածությունների պատանդ։

Այս հարցազրույցում անդրադարձել ենք Արցախի խնդրի լուծման բոլոր եղած տարբերակներին, դրանք համեմատելով իրար եւ այսօր ստեղծված իրավիճակի հետ։ Այդ համեմատությունից հետո արել ենք որոշակի ընդհանուր հետեւություններ պետական կառավարման եւ քաղաքականության սկզբունքների մասին։

Play Video

WWW.FACEBOOK.COM

Ի՞նչ կլիներ, եթե կանխեինք պատերազմը. Կարգավորման բոլոր առաջարկները. Լևոն Զուրաբյան-Դավիթ Հովհաննիսյան/CoffeeBreak

https://www.youtube.com/watch?v=P-YEYxps0Sw&feature=youtu.be

Levon Zourabyan - Լևոն Զուրաբյան, profile picture

Դեկտեմբերի 5֊ի լայվում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.

«Մեզ մեղադրում են, թե Հայաստանի դիվանագիտական ձախողումն էր պատերազմը։ Ոչ ոք հարց չի տալիս, թե Ղարաբաղի հարցում Հայաստանը այդ ե՛րբ եւ ինչպիսի՛ դիվանագիտական հաջողություն է ունեցել ինստիտուցիոնալ բանակցությունների մեկնարկից ի վեր։ Դիվանագիտական հաջողությունը՝ 1995 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթաժողո՞վն էր, որտեղ Արցախյան պատերազմում մեր տարած հաղթանակից անմիջապես հետո միջազգային հանրությունը, ըստ էության, ի ցույց դրեց իր մոտեցումը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ինքնավարություն պետք է լինի եւ սա է հարցի լուծման բանաձեւվը»։

Փաստորեն, ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԳԻՏԻ ղարաբաղյան դիվանագիտական գործընթացին վերաբերող ամենակարեւոր փաստը (կամ դիտավորյալ կեղծում է իրականությունը, ցինիկաբար փորձելով թաքցնել ճշմարտությունը մեր հանրությունից)։ Այդ փաստը հայտնի է ամբողջ աշխարհին եւ համարվում է Արցախյան պատերազմում մեր տարած հաղթանակից անմիջապես հետո հայկական դիվանագիտության ձեռք բերված ամենամեծ նվաճումը։

Այն է՝ 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովի որոշումը, որով Լեռնային Ղարաբաղը, Հայաստանի եւ Ադրբեջանի պես հավասար, ձեռք բերեց հակամարտության կողմի եւ իրավահավասար բանակցողի կարգավիճակ։

ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՆԳԱՄ ՉԳԻՏԻ, որ 1995 թվականին ԵԱՀԿ֊ի գագաթնաժողով ընդհանրապես չի եղել, իսկ նրա նշված Լիսաբոնյան գագաթնաժողովը տեղի է ունեցել 1996 թվականի դեկտեմբերին։

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԳԻՏԻ, որ 1991 թվականին Խորհրդային Միության տրոհումից հետո միջազգային հանրությունը ճանաչեց բոլոր խորհրդային հանրապետությունների տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ ներքին սահմաններով։ Փաշինյանը, չգիտես ինչու, չի նշում որ Լիսաբոնյան գագաթնաժողովում Ադրբեջանի կազմում ինքնավարության ստանալու բանաձեւը իրավական ուժ չստացավ, քանի որ Հայաստանը կիրառեց վետո այդ բանաձեւի նախագծի վերաբերյալ։ Հայաստանը հետեւողականորեն մերժեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմքի վրա Արցախյան խնդրի կարգավորման բոլոր փորձերը։ Արդյունքում, 1997 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկեցին այպես կոչված փուլային պլանը, որում չկա որեւէ հղում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, իսկ Լեռնային Ղարաբաղը ձեռք էր բերում միջազգայնորեն ճանաչված սուբյեկտի կարգավիճակ, պահպանելով վերահսկողությունը ամբողջ Լեռնային Ղարաբաղի եւ ամբողջ Լաչինի շրջանի նկատմամբ։ Այս դիվանագիտական ձեռքբերման գլխավոր առանձնահատկությունը Ադրբեջանի պաշտոնական համաձայնությունն էր պլանի իրագործմանը, որն այլեւս երբեք հնարավոր չեղավ ձեռք բերել հետագա որեւէ բանակցություններում (Ղարաբաղյան կարգավորման դիվանագիտական գործընթացի մանրամասներին ծանոթանալ ցանկացողներին առաջարկում եմ կարդալ իմ հոդվածը մեկնաբանության մեջ տրված հղումով)։

Հիմա ծանրակշիռ այս իրողությունների մերժումը Նիկոլ Փաշինյանի կողմից ի՞նչ է նշանակում։ Կամ սա տեղավորվում է իմ այն գնահատականի մեջ, որ մենք գործ ունենք միջազգային քաղաքականության հարցերում մի տգետի հետ, որը չի հասկանում տարրական բաներ։ Կամ էլ, մենք գործ ունենք մի մանիպուլյատորի հետ, որը ինքնարդարացման խղճուկ նպատակով փորձում է թաքցնել ճշմարտությունը սեփական ժողովրդից։ Երկու տարբերակն էլ մեր ազգին որեւէ լավ բան չեն խոստանում։

Related Pages
4.4K likes this
Հայ Ազգային Կոնգրես
11K likes this
ՀՀ Առաջին նախագահ
3.9K likes this
«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ
See More