Gagik Tsarukyan, profile picture
Gagik Tsarukyan 在用 Facebook。想和 Gagik Tsarukyan 建立联系,就立即加入 Facebook 吧。
Gagik Tsarukyan, profile picture
Gagik Tsarukyan 在用 Facebook。想和 Gagik Tsarukyan 建立联系,就立即加入 Facebook 吧。
Gagik Tsarukyan, profile picture

Հանդիպում Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը, ռազմագերիների վերադարձի գործընթացին և ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր:
Դեսպան Կոպիրկինը կարևոր է համարել երկկողմ աշխատանքների շարունակականությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով երկու երկրների միջև դարավոր ու եղբայրական կապերն է՛լ ավելի ամրապնդելուն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:

Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում անվտանգության գլխավոր երաշխավորն է և Հայաստանի անփոխարինելի ռազմավարական գործընկերը:
Հայ-ռուսական քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդումն ու շարունակական զարգացումը չունի որևէ այլընտրանք:

Դեսպան Կոպիրկինին խնդրել եմ փոխանցել իմ երախտագիտությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախում պատերազմը դադարեցնելու գործում ներդրած ակտիվ ջանքերի և դժվարին իրավիճակում հայ ժողովրդի կողքին կանգնելու համար:

可能是包含下列内容的图片:2 位用户、一群人站着和食物
公共主页发布的近期帖子
Gagik Tsarukyan, profile picture

ԺՈՂՈՎՈՒ՛ՐԴ, մի՛ բռնեք արտագաղթի ճանապարհը...
Ամեն ինչ լավ է լինելու...

可能是包含下列内容的图片:4 位用户、一群人站着、人群和户外
Gagik Tsarukyan, profile picture

Պատերազմից 4 ամիս առաջ եմ ասել՝ ոչ փորձառու պաշտոնյաները ձախողման են տանում բոլոր ոլորտները՝ և՛ ներքին, և՛ արտաքին:
Այսօր վերահաստատում եմ, երկիրը անդունդից հանելու համար պետք է լինի ծրագիր, մոտեցում, փորձառու ու պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր կարող են կազմակերպել այս ամենը:

播放视频
Gagik Tsarukyan, profile picture

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր լրանում է Հայոց բանակի կազմավորման 29-ամյակը: Յուրաքանչյուր տարի մենք մեր շնորհավորանքի ու երախտիքի խոսքն էինք ուղղում կայացած, մարտունակ ու հաղթանակած հայոց բանակի նվիրյալներին, սակայն 2020 թվականի սեպտեմբերին սանձազերծված Արցախյան երկրորդ պատերազմը մեզնից խլեց այդ իրավունքը: Ես ասել եմ ու ևս մեկ անգամ կրկնում եմ՝ պատերազմները սանձազերծվում են միայն այն ժամանակ, երբ պարտվում է դիվանագիտությունը: Այսօր ևս մեկ անգամ վերահաստատում եմ՝ Արցախյան այս պատերազմում հայոց բանակն ու հայ զինվորը չեն պարտվել: Պարտվել է ապաշնորհ իշխանությունը՝ իր վարած անհեռանկար ու վտանգավոր հետևանքներով հղի դիվանագիտությամբ:

Արցախյան վերջին 44-օրյա պատերազմում 5000-ից ավելի հայի օջախի ճրագ մարեց, խեղվեցին 10.000-ից ավելի ճակատագրեր, որբացան հազարավոր մանուկներ: Այսօր էլ դեռ մեր բազմաթիվ հերոսների ճակատագիր անորոշության մեջ է, ռազմագերիները սպասում են հայրենիք վերադարձին և բոլորիս սրբազան պարտքը պետք է լինի այս խնդիրները լուծելը: Դրան զուգահեռ մենք ունենք մեկ այլ կարևոր առաքելություն՝ հետևողականորեն բարձրացնել մեր զինված ուժերի մարտունակությունը, դարձնել այն 21-րդ դարի ռազմաարդյունաբերական պահանջներին համապատասխանող միավոր՝ ավելի արդիական և շատ ավելի ուժեղ, ունակ դիմագրավելու մեր հայրենիքի անվտանգությանը սպառնացող փորձություններին: Այսօր ես ուզում եմ գլուխ խոնարհել բոլոր այն ազատամարտիկների, զինվորների ու սպաների հիշատակի առաջ, որոնք իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի, ժողովրդի և այսօրվա թեկուզ հարաբերական, բայց առկա խաղաղության համար: Հավերժ փա՛ռք նրանց հիշատակին: Հատկապես հենց այսօր մենք պարտավոր ենք ձեզ խոստանալ՝ վերադարձնել մեզնից գողացված հաղթանակը, հայի արժանապատվությունը, սերունդներին փոխանցել մայիսյան եռատոնը նշելու հպարտությունը:

Առանձնահատուկ խոնարհումս այսօր էլ առաջնագծում կանգնած մեր բոլոր տղաներին, մեր թիկնունքն ամուր պահող հերոսներին: Նրանց մաղթում եմ բարի ծառայություն, հերոսներ ծնած բոլոր մայրերին՝ համբերություն, հայոց երկրի սահմաններին՝ անառիկ ամրություն ու խաղաղություն:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս:

可能是包含下列内容的图片:5 位用户、一群人站着和食物
相关主页
5,953 位用户赞了
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակիցների միավորում:
5.5 万位用户赞了
Այս էջը Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի պաշտոնական էջն է...
查看更多