Սիրելի հայրենակիցներ,
Հատկապես Շիրակի մարզից այս օրերին մի շարք ահազանգեր եմ ստանում` կապված մեր գերիների ցուցակների, նրանց վիճակի, վերջիններիս անվտանգ Հայաստան վերադարձնելու վերաբերյալ։
Ուզում եմ տեղեկացնել մեր հայրենակիցներին, որ գերիների հետ կապված խնդիրների, ինչպես նաև Հայաստանի անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ այսօր առավոտյան առանձնազրույց եմ ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
Պարոն դեսպանը ներկայացրել է մանրամասներ` գերիներին անվտանգ Հայաստան վերադարձնելու շուրջ կատարվող աշխատանքների վերաբերյալ` հավաստիացնելով, որ ՌԴ ղեկավարությունը և ԱԳՆ-ն սրտացավորեն են զբաղվում մեր հայրենակիցների անվտանգ վերադարձի խնդիրներով։
Պարոն դեսպանի հետ հանդիպելուց անմիջապես հետո` հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, որը նույնպես պարզաբանումներ է տվել այս ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին և հավաստիացրել, որ ամեն ինչ արվում է գերիների անվտանգ վերադարձը Հայրենիք ապահովելու համար։
Կատարված և կատարվող աշխատանքը հույս է ներշնչում, որ մեր գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։
Անհամբեր սպասում ենք Ադրբեջանում գերեվարված մեր հայրենակիցների վերադարձին։
Խիղճ և խաղաղություն բոլորիս...
Հարգելի հայրենակիցներ
Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է։
Ցանկացած չհաշվարկած ու անհեռատես քայլ կամ հայտարարություն կարող է անդառնալի հետևանքների պատճառ հանդիսանալ՝ թուլացնելով մեր պետության առանց այդ էլ ոչ ամուր անվտանգությունը։
Որպես ազգային անվտանգության գեներալ-լեյտենանտ՝ քաղաքական իշխանություններին, զինվորականներին, քաղաքական ընդդիմությանը՝ բոլորին, խնդրում և հորդորում եմ պահպանել հանդարտություն և զգոնություն:
Որևէ դեպքում չի կարելի ժողովրդին տանել բախումների, քանզի այն լի է մի շարք տեսանելի ու անտեսանելի վտանգներով, ինչը կարող է կործանարար լինել մեր երկրի ու ժողովրդի համար...
Խիղճ և խաղաղություն բոլորիս...
Սիրելի հայրենակիցներ,
Հայոց բանակի զինվորներ, սպաներ, գեներալներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Մեր Բանակի կազմավորման օրվա առթիվ:
Ճիշտ է ստեղծված իրավիճակի պատճառով այս տարի չկա տոնական տրամադրություն, սակայն մենք՝ յուրաքանչյուրս, պարտք ունենք Հայրենիքի համար նահատակված տղաների հիշատակի առջև, պարտք ունենք նրանց ծնողների ու նրանց ընտանիքների առջև: Մենք պարտավոր ենք նորից ուժ գտնել մեր մեջ, հաղթահարել պատերազմի պատճառած դառնությունները, ոտքի կանգնել և նորից սատար կանգնել Հայոց Բանակին:
Բանակը պետականության ամենակարևոր նվաճումներից է, մեր ժողովրդի անվտանգության ապահովման երաշխիքը։ Գիշեր ու զօր սահմանին կանգնած Հայ զինվորն է Հայրենիքի անվտագության երաշխավորը:
Հայրենիքին անմնացորդ նվիրված զինվորների ու սպաների՝ Հայոց Բանակի դերն ու նշանակությունը այս օրերին էլ ավելի է կարևորվում:
Հայոց Բանակը կազմավորվանից առ այսօր պատվով է կատարել իր առջև դրված խնդիրը, մեր բանակը չի պարտվել երբեք, չի պարտվել անգամ վերջին պատերազմի ընթացքում:
Վստահ եմ, որ մեր ձախողումների պատճառները այլ տեղ պետք է փնտրել: Ինչևէ, պատմությունը ժամանակի ընթացքում կտա բոլոր հարցերի ու բոլոր բացերի պատասխանները:
Վերստին շնորհավորելով Հայոց Բանակի կազմավորման օրվա առթիվ՝ ցանկանում եմ խաղաղ ու անփորձանք ծառայություն մեր զինվորականներին, անվտանգ և շուտափույթ վերադարձ մեր ռազմագերիներին և ուժ ու համբերություն բոլորիս ընտանիքներին:
Փառք Հայոց Բանակին, Փառք Հայ Զինվորին և հավերժ Փառք հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած մեր եղբայրներին:
Խիղճ և խաղաղություն բոլորիս…
Սիրելի հայրենակիցներ,
Հատկապես Շիրակի մարզից այս օրերին մի շարք ահազանգեր եմ ստանում` կապված մեր գերիների ցուցակների, նրանց վիճակի, վերջիններիս անվտանգ Հայաստան վերադարձնելու վերաբերյալ։
Ուզում եմ տեղեկացնել մեր հայրենակիցներին, որ գերիների հետ կապված խնդիրների, ինչպես նաև Հայաստանի անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ այսօր առավոտյան առանձնազրույց եմ ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
Պարոն դեսպանը ներկայացրել է մանրամասներ` գերիներին անվտանգ Հայաստան վերադարձնելու շուրջ կատարվող աշխատանքների վերաբերյալ` հավաստիացնելով, որ ՌԴ ղեկավարությունը և ԱԳՆ-ն սրտացավորեն են զբաղվում մեր հայրենակիցների անվտանգ վերադարձի խնդիրներով։
Պարոն դեսպանի հետ հանդիպելուց անմիջապես հետո` հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, որը նույնպես պարզաբանումներ է տվել այս ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին և հավաստիացրել, որ ամեն ինչ արվում է գերիների անվտանգ վերադարձը Հայրենիք ապահովելու համար։
Կատարված և կատարվող աշխատանքը հույս է ներշնչում, որ մեր գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։
Անհամբեր սպասում ենք Ադրբեջանում գերեվարված մեր հայրենակիցների վերադարձին։
Խիղճ և խաղաղություն բոլորիս...
The official page of the...















