Սիրելի՛ էջմիածնեցիներ,
Սիրում եմ բոլորիդ և ծառայում եմ յուրաքանչյուրիդ:
Հավատում եմ, որ կարդարացվեն մեր սպասելիքները և մենք կունենանք խաղաղ բարեկարգ և համերաշխ քաղաք☺
Հ.Գ. չէի էլ կասկածում, որ ընտրվելու ես
Ձեզ բարի ճանապարհ:
Պաշտպանության Նախարարություն
Պաշտոնական
Կարծում եմ՝ հաջողված էր ☺️
Ֆիզիկապես` Էջմիածնում, մտքով` Փարիզում ու Ազնավուրի երգերը սրտում։
Կոմիտասի անվան մշակույթի պալատում երեք դերասան ու մեկ Ջազ քառյակ երգեցին Ազնավուր, պարեցին Ազնավուր, ապրեցին ու ապրեցրին Ազնավուր։
Ալլա Սահակյանը, Նարեկ Բաղդասարյանն ու Ստեփան Ղամբարյանը ներկայացրին աշխարհահռչակ շանսոնյեի կյանքի հայտնի ու անհայտ դրվագները` նորովի մոտեցմամբ եւ ջազային մշակումներով։
Իսկ լեգենդար ջազմեն Գարի Քյոսայանի եւ իր նվագախմբի ներգրավածությունը ներկայացման մեջ բազմապատկում էր բեմից եկող էներգիան։
Ամենագեղեցիկ տոներից մեկը 📚
Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան ՀՈԱԿ-ում նշվեց ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը եւ գիրք նվիրելու տոնը: 📚🎁
Համավարակով պայմանավորված այս տարի գրադարանում մեծ միջոցառում նախատեսված չէ, սակայն ողջ օրվա ընթացքում կլինեն կարճ եւ սակավամարդ միջոցառումներ՝ առանձնացված ժամերով:
Տոնին ընդառաջ գրադարանում կատարվել են մի շարք փոփոխություններ՝ ձեւափոխվել է ընթերցասրահը, առանձնացվել է մանակական, երաժշտական, արվեստի հատված՝ համապատասխան կահավորմամբ: Գրադարանը համալրվել է ուսուցողական խաղերով, գրքային ֆոնդը պարբերաբար թարմացվում եւ համալրվում է:
Գիրք նվիրելու տոնի առթիվ գրադարանի առաջին հյուրերը եւ օրվա առաջին նվիրատուները թիվ վեց «Արեւիկ» մանկապարտեզի սաներն էին:
Առանձնացված մանկական սրահում ընթերցվեցին Հովհաննես Թումանյանի հեքիաթները, ցուցադրվեցին ուսուցողական մուլտֆիլմեր: Ինտերակտիվ միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց աշխարհի գրադարաններին, հարցուպատասխանի միջոցով երեխաները ծանոթացան գրադարանի մանկական հատվածին:
Գրադարանն ակտիվ համագործակցում է գրախանութների եւ հրատարակչությունների հետ, անընդմեջ համալրվում նոր գրքերով, որոնք պահանջված են ընթերցողների կողմից:
Գրադարանում առկա է շուրջ 28 լեզվով գրականություն:
📌 Այս տարի գրադարանը նշում է հիմնադրման 100-ամյակը եւ տարվա ողջ ընթացքում ընթերցողներին կներկայանա նորարարական մոտեցումներով ու տարաբնույթ միջոցառումներով:
Սիրունները
Մանկապարտեզներում երեխաները ծանոթացան Տեառնընդառաջի եւ Բուն Բարեկենդանի տոների խորհրդին, ազգագրական հիմքերին ու տոների հետ կապված ավանդույթներին:






























