Byurakan Astrophysical Observatory - Բյուրականի աստղադիտարան is on Facebook. To connect with Byurakan Astrophysical Observatory - Բյուրականի աստղադիտարան, join Facebook today.

Byurakan Astrophysical Observatory - Բյուրականի աստղադիտարան
@Byurakan
Photos
About Byurakan Astrophysical Observatory - Բյուրականի աստղադիտարան
Byurakan Astrophysical Observatory is a modern astronomical centre, one of the most famous observatories in the former Soviet Union, as well as the Euro-Asian Continent. It was founded in 1946 by outstanding scientist Viktor Ambartsumian. New ideas on birth and evolution of stars and nebulae in stellar associations, activity of galactic nuclei, new theoretical approaches have been developed by him. Stellar associations, numerous active galaxies and quasars, flare and T Tau type stars, Novae and Supernovae, and many other objects have been discovered in Byurakan. The famous Byurakan surveys have been conducted here as well. Byurakan Astrophysical Observatory is actively involved in international collaboration with some hundred observatories from dozens of countries. A number of scientific meetings have been organized here, including the International Astronomical Union 6 Symposia and Colloquia. High politicians, Nobel Prize winners and other outstanding scientists, many other honorable guests have visited Byurakan Observatory. At present, the Observatory has 95 associates, including 45 astronomers. Due to new approaches and seminal scientific results the Byurakan astronomers have achieved high reputation and the Byurakan Observatory is recognized by the scientific community as one of the main centres for astrophysical research. The conceptions and ideas proposed in Byurakan have found their further elaboration in many observatories, the new objects discovered in Byurakan are observed worldwide by famous astrophysicists.
ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը ժամանակակից աստղագիտական կենտրոն է, համարվում է նախկին Խորհրդային Միության, արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը։ Հիմնադրվել է 1946 թ. Վիկտոր Համբարձումյանի կողմից։ Նա նոր գաղափարներ է առաջադրել և նոր տեսական մոտեցումներ է կիրառել աստղասփյուռներում աստղերի և միգամածությունների առաջացման և էվոլյուցիայի, գալակտիկական միջուկների ակտիվության վերաբերյալ։ Բյուրականում հայտնաբերվել են աստղասփյուռները, բազմաթիվ ակտիվ գալակտիկաներ և քվազարներ, բռնկվող և T Ցուլի տիպի աստղեր, նորեր և գերնորեր և շատ ուրիշ օբյեկտներ։ Հանրահայտ Բյուրականյան շրջահայությունները նույնպես այստեղ են իրականացվել։ Բյուրականի աստղադիտարանն ակտիվ միջազգային համագործակցություն ունի տասնյակ երկրների հարյուրավոր աստղադիտարանների հետ: Բյուրականում տեղի են ունեցել բազմաթիվ աստղագիտական հավաքներ, գիտական հանդիպումներ, ինչպես նաև Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) վեց գիտաժողով և կոլոքվիում։ Հայտնի քաղաքական գործիչներ, Նոբելյան մրցանակակիրներ, այլ ականավոր գիտնականներ, բազմաթիվ այլ պատվավոր հյուրերն այցելել են Բյուրականի աստղադիտարան: Ներկայումս աստղադիտարանի ունի 95 աշխատակից, այդ թվում 45 աստղագետ: Շնորհիվ նոր մոտեցումների և հիմնարար գիտական արդյունքների Բյուրականի աստղագետները բարձր հեղինակություն են ձեռքբերել, իսկ Բյուրականի աստղադիտարանը գիտական հանրության կողմից ճանաչվել է որպես աստղաֆիզիկական հետազոտությունների հիմնական կենտրոններից մեկը: Բյուրականի աստղադիտարանում առաջարկված հասկացությունները և գաղափարները գտել են իրենց հետագա մշակումները շատ այլ աստղադիտարաններում, Բյուրականում հայտնաբերված նոր օբյեկտները դիտվում են ամբողջ աշխարհի հայտնի աստղաֆիզիկոսների կողմից: