Անհայտ անձը հափշտակել է Դադիվանք եկեղեցական համալիրում տեղադրված գանձանակը
Փետրվարի 18-ին Շահումյանի շրջանի բնակիչ, 1965թ. ծնված Գ. Գ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին առ այն, որ Դադիվանք եկեղեցուց գողություն է կատարվել։
ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են,որ նույն օրը ժամը 18:50-ից մինչև 19:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հափշտակել է եկեղեցական համալիրում տեղադրված գանձանակը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը:
https://
📌Ծառայողական պարապմունք ԱՀ ՆԳՆ ոստիկանության համակարգում:
ԱՀ ոստիկանության ծառայողների մասնագիտական գիտելիքների ամրապնդման, ինչպես նաև արհեստավարժության բարձրացման նպատակով, ըստ սահմանված ժամանակացույցի, անցկացվում են ծառայողական պարապմունքներ։
Հերթական պարապմունքն անց է կացվել ԱՀ ոստիկանության կենրոնական ապարատի և տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերի ծառայողների հետ:
Ծառայողական պարապմունքը վարում էր ԱՀ ոստիկանության շտաբի հերթապահ մասի պետ, ոստիկանության փոխգնդապետ Նելսոն Ենգիբարյանը։
***
📌Служебное занятие в системе полиции МВД РА.
В целях повышения профессиональных знаний сотрудников полиции РА, согласно установленному графику, проводятся служебные занятия.
Очередное занятие было проведено с сотрудниками центрального аппарата и с дежурными частями территориального подразделения полиции РА.
Служебное занятие провел начальник дежурной части штаба полиции РА, подполковник полиции Нельсон Енгибарян.
📌Թունավորում:
Մարտի 18-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 11:40-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 1957թ. ծնված Ռ. Ս.-ն։
Մեկնած ավագ տեղամասային տեսուչը պարզել է, որ Ռ. Ս.-ն թունավորումը ստացել է նույն օրը ժամը 08:30-ի սահմաններում` իրենց բնակարանի բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ, բաղնիքում առկա գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետած շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
📌Ծառայողական պարապմունք ԱՀ ՆԳՆ ոստիկանության համակարգում։
ԱՀ ոստիկանության ծառայողների մասնագիտական գիտելիքների ամրապնդման նպատակով, ըստ սահմանված ժամանակացույցի, անցկացվում են ծառայողական պարապմունքներ։
Հերթական պարապմունքն անց է կացվել ԱՀ ոստիկանության քարտուղարության ծառայողների հետ:
Ծառայողական պարապմունքը վարում էր ԱՀ ոստիկանության քարտուղարության պետ, ոստիկանության գնդապետ Գայանե Գաբրիելյանը։
***
📌Служебное занятие в системе полиции МВД РА.
В целях повышения профессиональных знаний сотрудников полиции РА, согласно установленному графику, проводятся служебные занятия.
Очередное занятие было проведено с сотрудниками секретариата полиции РА.
Служебное занятие провела начальник секретариата полиции РА, полковник полиции Гаяне Габриелян.
































