🇦🇲🇬🇧
Արտակ Բեգլարյանը այցելել է Ստեփանակերտի և Շուշիի մի շարք ապաստարաններ
____________________________________________
Հոկտեմբերի 23-24-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը այցելել է Շուշիի և Ստեփանակերտի մի շարք ապաստարաններում բնակվող քաղաքացիներին և հետաքրքրվել նրանց խնդիրներով, ապաստարանների պայմաններով:
Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունների պատճառով Արցախի բնակչության հիմնական մասը ստիպված է բնակվել ապաստարաններում՝ կրելով բազմաթիվ զրկանքներ: Նա նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և այլ լիազոր մարմիններ ամենօրյա ռեժիմով աշխատում են հումանիտար ծանր պայմաններում գտնվող բնակչությանն աջակցելու ուղղությամբ: Աշխատակազմում գործող 116 թեժ գծի ու այցերի միջոցով վեր են հանվում քաղաքացիների խնդիրները և բոլոր բնագավառներում տրամադրվում է անհրաժեշտ օժանդակություն:
Պաշտպանը շեշտադրել է, որ Երևանում գտնվող իր ներկայացուցիչներն ակտիվորեն համագործակցում են նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և այլ մարմինների ու կազմակերպությունների հետ՝ ՀՀ տեղափոխված արցախցիների կարիքների գնահատման ու իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
Արձագանքելով բնակչության կողմից հնչեցվող հարցերին՝ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ իր լիազորությունների շրջանակներում, հայաստանյան, սփյուռքյան և արտասահմանյան գործընկերների հետ միասին արվում է ամեն հնարավորը Ադրբեջանի ագրեսիայի պատճառով Արցախում ստեղծված իրավիճակի մասին միջազգային կառույցներին ու իրավապաշտպան կազմակերպություններին իրազեկելու և հումանիտար աղետի հետևանքները մեղմելու ուղղությամբ:
Artak Beglaryan visited a number of shelters in Stepanakert and Shushi
_______________________________________________
On October 23-24, the Human Rights Ombudsman of the Republic of Artsakh Artak Beglaryan visited the citizens living in shelters in Shushi and Stepanakert, to inquire about their problems and the conditions of the shelters.
Artak Beglaryan stressed that due to the war crimes of the Azerbaijani armed forces, the majority of the population of Artsakh has to live in shelters, suffering many hardships. He noted that the Human Rights Ombudsman’s staff and other responsible bodies work on a daily basis to support the population in hard humanitarian conditions. Through hotline “116” and during the visits citizen’s problems are raised and the necessary assistance is provided in all spheres.
The Ombudsman stressed that his representatives in Yerevan are actively cooperating with the Armenian Ombudsman's staff and other bodies and organizations in assessing the needs and protecting the rights of Artsakh people who moved to Armenia.
Responding to questions raised by the population, the Human Rights Ombudsman noted that within the framework of his mandate, together with his Armenian, Diaspora and foreign partners, everything possible is being done to inform international organizations and human rights organizations about the situation in Artsakh and to mitigate the consequences of the humanitarian disaster.
The official page...
Human Rights Defender of Armenia
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դատախազություն ներկայացված փաստական տվյալների հիման վրա հարուցվել է քրեական գործ
_____________________________________
2021 թ. փետրվարի 19-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկում 2020թ․ սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում քաղպաշտպանության գործառույթներն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից «Քաղաքացիական պաշտպանության մասին» ԱՀ օրենքով սահմանված՝ բնակչությանը տարհանելու պարտականությունը ոչ պատշաճ կատարելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ:
Քննարկման նախաձեռնման համար որպես հիմք է հանդիսացել Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող փաստահավաք աշխատանքների արդյունքում հավաքագրված տվյալները, ըստ որոնց, փետրվարի 19-ի դրությամբ, 33 քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել են իրենց բնակության վայրերում, մեկ տասյակից ավելի քաղաքացիական անձանց ճակատագիրը դեռևս անհայտ է:
Գործի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով տվյալները փոխանցվել են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազություն, որի հիման վրա սույն թվականի մարտի 1-ին հարուցվել է քրեական գործ:
🇦🇲🇬🇧
ՄԻՊ-ը ողջունում է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի հայտարարությունը
______________________________
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի (ԵՕԻ) գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի՝ Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիներին՝ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ հայտարարությունը և միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան կառույցներին կոչ անում ևս դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների չկատարումը և հայ գերիների վերադարձի շուրջ արհեստական խոչընդոտների հարուցումը:
ԵՕԻ Գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Ես կոչ եմ անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության հետևանքով Ադրբեջանում գերության մեջ պահվող բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:
Զինված հակամարտության հետևանքով անազատության մեջ գտնվող յուրաքանչյուր ոք պետք է վերադարձվի անմիջապես ռազմական գործողությունների ավարտից հետո և առանց որևէ նախապայմանների:
Դա պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների ու մարդասիրական գործընթացի շրջանակում՝ որպես ավտոմատ գործողության միջազգային պահանջ։
Հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի ձգձգումները խաթարում են մարդկային արժանապատվությունը և լրջորեն խախտում են Ժնևյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները։ Սա կոպտորեն խարխլում է հետպատերազմական փուլի մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքները երաշխավորող միջազգային մանդատները:
Գերիներին ազատ արձակելը և նրանց անվտանգ վերադարձը պահանջում են անհապաղ լուծում»:
📎Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը 2009 թվականից անդամակցում է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտին:
Artsakh Ombudsman Welcomes Statement By Secretary-General of European Ombudsman Institute Joseph Siegele
__________________________
The Human Rights Ombudsman of the Artsakh Republic welcomes the statement of the Secretary-General of the European Ombudsman Institute (EOI) Joseph Siegele on the immediate release of Armenian prisoners of war and civilian captives held in Azerbaijan. creating artificial obstacles to the return of Armenian captives. The Ombudsman calls on international structures and human rights organizations to condemn Azerbaijan's non-fulfillment of its international obligations and the creation of artificial obstacles to the return of Armenian captives.
The statement of the Secretary-General says in particular:
"I call on Azerbaijan to immediately release all Armenian prisoners of war and civilians held captive in Azerbaijan from the recent war in Nagorno-Karabakh.
Everyone deprived of their liberty for reasons related to the armed conflict should be returned immediately after the cessation of hostilities and without any preconditions.
It should be considered exclusively in the context of human rights and the humanitarian process as an international requirement which is to be automatically applied.
Delaying the return of Armenian prisoners of war and civilians undermines human dignity and seriously violates the fundamental requirements guaranteed by the Geneva Conventions. This grossly undermines the post-war humanitarian processes and the international human rights mandates.
The release of the captives and their safe return require immediate resolution. "
📎The Human Rights Ombudsman of the Artsakh Republic is a member of the European Ombudsman Institute since 2009.
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցչիները պետական այլ գերատեսչությունների պատասխանատուների հետ համատեղ այցեր են կատարել Ստեփանակերտի «Սոֆիա», «Նաիրի» և «Ախթամար» հյուրանոցներ և հանդիպել հյուրանոցներում ժամանակավոր բնակություն հաստատած ԱՀ տարբեր համայնքներից տեղահանված քաղաքացիներին՝ ծանոթանալու նրանց իրավունքների պաշտպանության իրավիճակին և նրանց կողմից բարձրացված խնդիրներին:
Քաղաքացիների բողոքներն ու խնդիրները ներկայացվել են ոլորտային պատասանատու մարմինների ուշադրությանը՝ իրավասության սահմաններում դրանց լուծում տալու նպատակով:
Կառավարության ներկայացուցիչներն այցելել են տեղահանված քաղաքացիրերին
Երեկ գլխավոր դատախազը, առողջապահության նախարարը, ՄԻՊ-ի գրասենյակի ներկայացուցիչները և սոցապ նախարարի տեղակալը շրջայց են կատարել մայրաքաղաքի այն հյուրանոցներում, որտեղ ժամանակավոր բնակություն են հաստատել մեր տեղահանված հայրենակիցները: Այցը օրվա երկրորդ կեսին է սկսվել եւ շարունակվել մինչեւ երեկո: Պաշտոնյաները հետաքրքրվել են քաղաքացիների կեցության պայմաններով, հետաքրքվել հուզող հարցերով ու վստահեցրել, որ ցանկացած հարցում աջակցելու են նրանց և յուրաքանչյուր խնդրի շատ արագ լուծում է տրվելու:
Պաշտպանության Նախարարություն
Պաշտոնական
Human Rights Defender of Armenia



















