Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության մեր գործընկերները շինարարական նյութեր են տրամադրել 500 տների վերանորոգման համար, որոնք վնասվել են հակամարտության սրման պատճառով։ Դրա հետ մեկտեղ, դպրոցներին, մանկապարտեզներին և ջրային համակարգերի կառավարման մարմիններին հատկացնում են գեներատորներ՝ անխափան էլեկտրամատակարարումն ապահովելու համար։
(ԿԽՄԿ)
Պաշտպանության Նախարարություն
Պաշտոնական
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հորդորում է բնակիչ բաժանորդներին` օգտագործված էլեկտրաէներգիայի և բնական գազի դիմաց առաջացած պարտքերը ժամանակին մարել՝ անջատումներից խուսափելու և փոխհատուցման միջոցառումից օգտվելու նպատակով։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ի շրջանառություն կոմունալ ծառայությունների անվճար լինելու լուրերի` բնակիչ բաժանորդների կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի և բնական գազի համար ԱՀ կառավարության որոշմամբ սահմանված են ողջամիտ սահմանաչափեր:
[ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն]
📌ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները զոհված զինծառայողների աճյունների, ինչպես նաև անհետ կորած զինծառայողների որոնման աշխատանքներն այսօր 3 ջոկատով իրականացնում են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Հադրութի շրջանում և Քաշաթաղի շրջանի հարավային թևում:
Զինադադարից հետո որոնումների արդյունքում առ այսօր հայտնաբերվել է 1486 աճյուն:
[ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ]
📌Արցախի հարավային թևում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած վայրերում, այսօր իրականացված որոնումներն արդյունք չեն տվել: Աշխատանքների արդյունքում զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուններ չեն հայտնաբերվել:
Օրվա երկրորդ կեսին Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերել են մեկ զոհված զինծառայողի մասունք: Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի վերջինիս ինքնությունը:
Որոնումները կշարունակվեն վաղը: Ուղղությունների մասին կհայտնենք առավոտյան:
Նշենք, որ զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1486 աճյուն:
[ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ]
Պաշտպանության Նախարարություն
Պաշտոնական



















