Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ոչ հեռու հայտնաբերվել է Ադրբեջանի կողմից արձակված կասետային հրթիռ՝ 260-ից ավելի պայթած ու չպայթած բեկորային ռումբերով, որը միջազգային բոլոր կոնվենցիաների դրույթներով՝ արգելված է կիրառել խաղաղ բնակչության վրա։
Տարածքը, որտեղ հայտնաբերվել է հրթիռը, տնտեսական նշանակություն ունի: Այստեղ մարդիկ անասնապահությամբ, այգեգործությամբ ու մեղվաբուծությամբ են զբաղվում:
Մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ չկա:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը արոտավայրում ու հարակից անտառներում հայտնաբերված զինամթերքը հետագայում կոչնչացնեն:
Այս օրերին Արցախում գտնվող հայկական ու արտասահմանյան լրատվամիջոցները նկարահանել և լուսաբանել են սակրավորների աշխատանքը:
ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է մեր հայրենակիցներին.
Տան բակերում, այգիներում, թեկուզ անտառներում ռումբ, կամ այլ պայթուցիկ նյութեր հայտնաբերելու դեպքում, խնդրում ենք անհապաղ զանգահարել ☎️ 911,112,101 շուրջօրյա գործող հեռախոսահամարներին:
[ԱՀ ԱԻՊԾ]
@texekatvakanshtab
Ուշադրություն‼
ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ օրվա ընթացքում հրթիռակասետային ռումբերի պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Աջափնյակ թաղամասի մոտակայքում: Պայթյունի ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերոտւմ:
Խնդրում ենք խուճապի չմատնվել:
Տեղեկատու հեռախոս՝ 911:
[ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ]
🦠Մարտի 3-ին կատարվել է 32 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3355 քաղաքացու հետազոտություն, որից 507-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
📌 Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2391 դեպք: Կատարվել է 20 803 թեստավորում:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
[ԱՀ առողջապահության նախարարություն]
📌Հարգելի հայրենակիցներ
Տեղեկացնում ենք, որ այսօր հանրապետության տարածքից հայտնաբերված, չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Մարտունու շրջանի Ննգի, Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան, Փառուխ, ինչպես նաև Մարտակերտի շրջանի հարակից գյուղերի մոտակայքում:
Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել՝ սակրավորներն են աշխատում:
Տեղեկատու հեռախոս՝ 911:
[ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ]
Պաշտպանության Նախարարություն
Պաշտոնական





















