Այսօր մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնն է:
Այն իր մեջ սիրո, համերաշխության և հանդուրժողականության խորհուրդ ունի, այն ամենը, ինչ հատկապես այս օրերին անհրաժեշտ է մեզ։
Թող այդ խորհուրդը մեր մեջ ամրապնդի գիտակցությունը, որ համախմբված ու միասնական, Տիրոջ զորությունը մեր հոգում ունենալով, հույսով ու հավատով լեցուն կարող ենք և կարողանալու ենք ոտքի կանգնել և կառուցել մեր երկիրը, հաղթանակելու վստահությամբ գնալ առաջ։
Թո՛ղ Հույսը, Հավատը, Սերը լուսավորեն բոլորիս հոգիները, մեր ընտանիքներն ու խաղաղություն սփռեն ամենուր։
Աղոթում եմ բոլոր հիվանդների համար և շուտափույթ ապաքինում մաղթում:
Քրիստոս ծնվեց և հայտնվեց:
Ձեզ և մեզ մեծ Ավետիս:
Ձեզ և մեզ մեծ Ավետիս:🙏🙏🙏
Միակ պաշտոնյանը ումից հաճելի է կարդալ շնորհավորանք, ում անկեղծության մեջ կասկծ չկա
Տէր Աստված շնորհակալ ենք Քո միակ Որդուն' Յիսուս Քրիստոսին Սուրբ Մարիամ Աստվածածնի միջոցով աշխարհ ուղարկեցիր որպեսզի Քո ներկայութիւնը երկնքում և հզոր աներևելիութիւնը
Քո Որդուն' Յիսուս Քրիստոսին ուղարկեցիր որ մեր մեղքերը , հիվանդութիւններ
Շնորհակալ ենք 🙏
Հատուկ Մաղթանքներ :
Տէր Աստված խնդրում ենք Չարը վերածնեք աշխարհից Բարին տարածեք աշխարհում 🙏
Խնդրում ենք Հայաստան երկիրը ամուր ձերքերով պահեք և թշնամուն ծունկի բերեք Ձեր Սուրբ Հոգով Տէր Աստված 🙏
Խնդրում ենք հայ զինվոր-ներ գերիները և անհայտ կորածները ինչքան շուտ վերադարնան իրենց ընտանիքների օջախ Տէր Աստված🙏
🙏🙏🙏
ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ,
ՄԵԶ ԵՎ ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ»
ԱՄԵՆ🙏🏻🙏🏻🙏🏻
ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of Armenia added 4 new photos from March 20 at 7:45 AM.
Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են Հայաստանի ամերիկյան համալսարանի բակալավրիատի մի խումբ ուսանողներ:
Երիտասարդները շրջել են նախագահական նստավայրի շենքում, ծանոթացել շենքի պատմությանը և աշխատանքային հնարավորություններին, եղել են սրահներում, որտեղ անցկացվում են արարողակարգային միջոցառումներ, նաև տեղեկացել Հայաստանի Հանրապետության նախագահի ինստիտուտի, նախագահի սահմանադրական լիազորությունների և պարտավորությունների մասին:
Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Սիրանուշ Սահակյանը կարևորել է նախագահի ինստիտուտի մասին երիտասարդների շրջանում տեղեկացվածության մակարդակի բարձրացումը: «Կարծում ենք՝ շատ կարևոր է որպես պետության գլուխ, Սահմանադրության երաշխավոր Հանրապետության նախագահի ինստիտուտի դերը: Այս առումով հետաքրքրություն կար գալ, տեսնել՝ ինչպես է այդ ինստիտուտն աշխատում: Ներկայացուցչական է նաև նստավայրի շենքը: Այստեղ կա պատմություն, և կարևոր է, որ ապագա սերունդները տեղեկացված լինեն այդ պատմությանը»,- նշել է նա:
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները:
Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ աշակերտները շրջել են նստավայրում, ծանոթացել նախագահի ինստիտուտի գործառույթներին, նախագահի աշխատակազմի գործունեության ուղղություններին, շենքի պատմությանը:
Արցախցի աշակերտների այցը Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայր կազմակերպվել է Առաջնորդության դպրոցի նախաձեռնությամբ:
«Ամեն ինչ պետք է անենք, որ յուրաքանչյուր անձ, որը նվիրումով աշխատում է հայրենիքի համար, անպայման իր շնորհակալության խոսքը ստանա: Ամեն մարդ պետք է իմանա, որ նվիրումը հայրենիքին, հերոսական քայլը, ամենօրյա կարգապահ աշխատանքը պետք է գնահատվեն»:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Հայրենիքի շքանշան է հանձնել հետմահու պարգևատրված գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի և ՀՀ պաշտպանության նախարարության զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Ղազարյանի ընտանիքի անդամներին:
Դիմելով Ազգային հերոս Թաթուլ Ղազարյանի որդուն՝ նախագահը վստահություն է հայտնել, որ նրա ընտանիքը շարունակելու է Թաթուլ Ղազարյանի գործը. «Քո պարտականությունը, տղա՛ս, շարունակելն է այն, ինչ հայրդ քեզ է ժառանգել: Իսկ հայրդ քեզ ժառանգել է նվիրումով ծառայել հայրենիքին»:
Կարդալ ավելին՝ http://bit.ly/38RdE2G
The official Facebook page of the Government of Armenia
http://gov.am/






























