ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia, profile picture
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia is on Facebook. To connect with ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia, join Facebook today.
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia, profile picture
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia is on Facebook. To connect with ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia, join Facebook today.
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia, profile picture

Պաշտպանը` Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին
--------------
Վերջին շրջանում Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ դրսևորումներ են ստանում։ Նպատակային դիտարկումը վկայում է, որ նկատելի են իրավունքից դուրս գործելու ու անգամ բռնություն գործադրելու միտումներ։ Այս երևույթը վտանգավոր է հասարակությունում հանդուրժողականության ու համերաշխության տեսանկյունից։ Ստեղծված իրավիճակը պահանջում է խաղաղ ու փոխհամաձայնեցված լուծում։ Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամ է իր իրավասության շրջանակում գործադրել բոլոր ջանքերը խնդրի կարգավորմանը նպաստելու համար, այդ թվում՝ կողմերի հետ քննարկումների միջոցով։

No photo description available.
Rubik Sergoyan, profile picture
Rubik Sergoyan
Chpetqer ays astichan larver iravichake ev nor barchrazaynel sa xaytarak iravichake
3 yrsMore
Մինաս Նովշադյան, profile picture
Մինաս Նովշադյան
Լավ ա կոմաից հելաք վերջապես, փառք Աստծո։
3 yrsMore
Մեսրոպ Եսայան, profile picture
Մեսրոպ Եսայան
Ճիշտ ու տեղին արձագանք էր,շնորհակալություն պաշտպանին:
3 yrsMore
Ռոբերտ Հայրապետյան, profile picture
Ռոբերտ Հայրապետյան
Վերջապես
3 yrsMore
Pages Liked by Page
26K likes this
Official account of Human Rights Ombudsman of the Republic of Artsakh (Nagorno-Karabakh). Incumbent...
25K likes this
Welcome to the Facebook page of USAID's Mission in Armenia. For more information about our...
44K likes this
An immediate cessation of hostilities is in the best interest of every child.
Recent Post by Page
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia, profile picture

Ադրբեջանական իշխանությունները կատարել են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ՝ COVID-19-ի պայմաններում Արցախի և Հայաստանի դեմ լայնածավալ զինված հարձակումներով:

Այդ փաստն ապացուցում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նոր արտահերթ զեկույցն անգլերենով:

👉 https://bit.ly/2Q3P1ct

Արտահերթ զեկույցում նշվում է, որ չնայած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և Անվտանգության խորհրդի հայտարարություններին, որ COVID-19-ի պայմաններում պետք է անհապաղ դադարեցվեն բոլոր իրավիճակներում ռազմական գործողությունները, Ադրբեջանի իշխանությունների կողմից 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի նախաձեռնումը վտանգել է Արցախի ողջ բնակչության կյանքն ու առողջությունը՝ դիտավորյալ պատճառելով մահեր և տառապանքներ:

Այն զգալիորեն նպաստել է նաեւ Հայաստանում մահվան թվերի աճին:

Play Video
Nana Zakaryan, profile picture
Nana Zakaryan
Շնորհակալություն Ձեզ, ձեր կատարած աշխատանքի համար 🇦🇲🙏
35 minsMore
Рита Степанян, profile picture
Рита Степанян
Побольше бы нам таких людей как Вы хотя бы пару сотень и жизнь бы в Армении была бы другая ....
3 hrsMore
Gohar Davitavyan, profile picture
Gohar Davitavyan
չլռե՛ք,ինչքան էլ անտեսվի կույր աշխարհի կողմից
1 hrMore
Harut Harut, profile picture
Harut Harut
Haziv mi xelaci mitq artahaytvec
1 hrMore
Милена Сафарян, profile picture
Милена Сафарян
Потому что они Варвары а не люди поэтому и отрезают головы и части тел людей !
3 hrsMore
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia, profile picture

Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների (International Republican Institute - IRI)՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը մարդկանց տված «շատ լավ» գնահատականով պետական (հանրային) հաստատությունների թվում երկրորդն է։

Հարցման մասնակիցները եղել են ինչպես քաղաքաբնակներ, այնպես էլ գյուղաբնակներ։

Հարցումն իրականացվել է 2021 թվականի փետրվար ամսին։

Ընդ որում, հարցվածների շատ փոքր տոկոսը միայն չի լսել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մասին՝ 3%:

No photo description available.
Louisa Gharibyan, profile picture
Louisa Gharibyan
Իրապես այս հաստատությունն է միայն արձագանքում թշնամիների բոլոր հոխորտանքներին։ Եթե չլիներ ձեր՝ ճիշտ և ժամանակին արված արձագանքները, չգիտեմ մերօրյա պատմության արխիվները ինչով էին լրացվելու։ Ամեն բան իր տեղում պետք է լինի։ Անչափ գրագետ և ճիշտ ժամանակին աշխատանք եք կատարում։
Շնորհակալ ենք։
7 hrsMore
Գայանե Մովսիսյան, profile picture
Գայանե Մովսիսյան
Շնորհակալություն ձեր ջանքերի համար, հանկարծ տեղի չտաք վայրահաչոցներին, հատկապես ներսի։
7 hrsMore
Vehanush Poghosyan, profile picture
Vehanush Poghosyan
Հրաշալի աշխատակիցներ ունեք ,ես դիմել եմ և գոհ եմ իրենց աշխատանքից
4 hrsMore
Artyom Markosyan, profile picture
Artyom Markosyan
Շնորհակալություն Ձեր աշխատանքների համար, դուք ավելին կարող եք: Լայնախոհ հանրությունը Ձեր՝ հաստատության, կողքին է:
7 hrsMore
Armine Grigoryan, profile picture
Armine Grigoryan
Շնորհակալություն Ձեր և ձեր հրաշալի աշխատանքի համար և համբերություն
5 hrsMore
Mane Isoyan, profile picture
Mane Isoyan
Zer oroq em es ter tveln sksel)
6 hrsMore
Gayané Vardanyan, profile picture
Gayané Vardanyan
Ձեր հաստատությունը արժանի է նույնիսկ ավելի բարձր գնահատականի: Կեցցե՜ք ...
8 hrsMore
Violetta Petrosyan, profile picture
Violetta Petrosyan
Մարդիկ տեսնում ու գնահատում են...
7 hrsMore
Vanuhi Dunamalyan, profile picture
Vanuhi Dunamalyan
👍👍👍👍
7 hrsMore
Lus Mar Novruzyan, profile picture
Lus Mar Novruzyan
👍👍👍👍👍👍👍
7 hrsMore
Anna Mkhitaryn, profile picture
Anna Mkhitaryn
Ես հարցմանը չեմ մասնակցել,բայց ես էլ ձեր աշխատանքը բարձր գնահատում`հատկապես սեպտեմբերի 27_ից հետո։
8 hrsMore
Alward Woskanyan, profile picture
Alward Woskanyan
Ինչ խոսք պատերազմի օրերին և դրանից հետո, Դուք մեծ աշխատանք կատարեցիք։ Իսկ ինչ կասեք այն մասին երբ մեկ տարի առաջ և մինջ օրս, Հայոց Մայրերը հասարական շարժման անդամները աղաղակում են իրենց երեխաների առավանգման փաստերի վերաբերյալ։ Կամ ապորենի որդեգրումների հարցով։ Երբ ծնողին թույլ չտվեցին անգամ իր երեխայի մարմինը տեսնի կամ հրաժեշտ տա նրանից, կամ էլ դնթ տեստ հանձնել ( եթե իհարկե ինչպես պնդում էր Ռ. Աբրահամյանը երեխան մահացած էր)։ Իմ հիշելով դուք ընդամենը մեկ անգամ մտահոգություն հայտնեցիք և վերջ։ Մի գուցե սխալվում եմ։ Կամ ինչու չեք անդրադառնում դատական համակարգին։ Չե որ դուք մարդու իրավունքների պաշտպան եք։ Դուք ձեզ հարց չե՛ք տվել ինչու հասարակությանը չի վստահում դատական համակարքին։
Just nowMore
Mane Isoyan, profile picture
Mane Isoyan
💝💝💝
6 hrsMore
Tania Baghdasarian, profile picture
Tania Baghdasarian
Ահա եվ պատճառը ձեր գրասենյակի հանդեպ խիստ ուշադրության։Ով էս երկրում աշխատում է,նա պրոբլեմներ է ունենում։
7 hrsMore
Karine Sahakyan, profile picture
Karine Sahakyan
Համոզված եմ առաջինն է ու ցավոք, միակը...
8 hrsMore
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia, profile picture

Գերիների ազատ արձակումն ու վերադարձը պարտադիր կատարման ենթակա միջազգային պահանջ է, այլ ոչ թե ադրբեջանական իշխանությունների «բարի կամքը» կամ նրանց «լավությունը»:

No photo description available.

🇦🇲, 🇬🇧
ԳԵՐԻՆԵՐԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՄԱՐԴՈւ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋ Է, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԲԱՐԻ ԿԱՄՔԸ» ԿԱՄ ՆՐԱՆՑ «ԼԱՎՈՒԹՅՈՒՆԸ»

2021թ. մարտի 15-ին ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը նվիրված ասուլիսին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է. «Ադրբեջանն, իր ստանձնած պարտավորություններին համապատասխան, բոլոր գերիներին վերադարձրել է Հայաստանին»: Հայտարարությամբ նաև նշվել է, որ «նոյեմբերի 26-ին Հայաստանի Շիրակի մարզից (…) զինված անձինք ռազմագերիներ չեն»: Ադրբեջանի իշխանությունների այս հայտարարությունները պարբերական բնույթ ունեն:

Հաշվի առնելով, որ հարցը վերաբերում է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանությանը և այն, որ չպետք է թույլ տալ փաստերի աղավաղված ներկայացում միջազգային կառույցներին՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում մանրամասն անդրադանալ նշված հայտարարություններին:

1. Թե՛ նոյեմբերի 9-ի հայտարարությունից առաջ, թե՛ դրանից հետո ու ներկայում էլ առկա է ընթացող (շարունակվող) զինված հակամարտություն (ongoing armed conflict):

Այս եզրահանգումն ուղղակիորեն բխում է միջազգային մարդասիրական իրավունքից և նշանակում է, որ Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են, պաշտպանված են միջազգային իրավունքով և պետք է անհապաղ ազատ արձակվեն ու անվտանգ վերադարձվեն:

2. Գերիների ազատ արձակումն ու վերադարձը պարտադիր կատարման ենթակա միջազգային պահանջ է, այլ ոչ թե ադրբեջանական իշխանությունների «բարի կամքը» կամ նրանց «լավությունը»:

Այս պահանջը միջազգային իրավունքում գործում է՝ անկախ կոնկրետ հակամարտությունների վերաբերող փաստաթղթերում ամրագրված լինելուց ու պետք է կատարվի առանց նախապայմանների:

3. Ադրբեջանի իշխանությունների վարքագիծն ու հայտարարությունները վկայում են առնվազն հետևյալի մասին.

1) նրանք արհեստական են ձգձգում հայկական կողմի գերիների ազատ արձակումն ու վերադարձը,

2) չարաշահում են իրավական ընթացակարգերը և նենգափոխում միջազգային իրավունքի պահանջները՝ գերիների նկատմամբ հարուցելով քրեական հետապնդումներ ու ազատությունից զրկելն օգտագործում՝ որպես պատիժ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում կոնկրետ օրինակներով ապացուցված է, որ այս պրակտիկան կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները (https://ombuds.am/images/files/1138b156720bec6ae0fd88dc709eb62c.pdf)

3) օգտագործում են հարցը քաղաքական նպատակների համար: Խոսքն, օրինակ, վերաբերում է անկախ լրատվամիջոցների հրապարակումներին այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները գերիների վերադարձի հարցն օգտագործում են Արցախում տարածքների փոխանակման, սակարկությունների ու քաղաքական այլ նպատակների համար,

4) շահարկում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ գերիների վերադարձին առնչվող 8-րդ կետը և այն կապում հայտարարության այլ կետերի հետ՝ ակնհայտորեն օգտվելով առիթից, որ դրանում նշված չէ այդ պարտավորության կատարման ժամկետ:

5) դիտավորությամբ շարունակաբար հոգեկան տառապանք են պատճառում գերիների ու անհայտ կորածների ընտանիքներին, ինչպես նաև խաղում են հայաստանյան ու արցախյան հասարակության զգացմունքների հետ,

6) իրենց պահվածքով հանրային լարվածություն են ստեղծում Հայաստանում ու Արցախում,

7) մարդու իրավունքների պահանջների կոպիտ խախտմամբ չեն հրապարակում Ադրբեջանում առանց որևէ օրինական հիմքի պահվող հայկական կողմի գերիների իրական թիվը:

4. Հետևաբար, ադրբեջանական զինված ուժերի գերեվարած հայ զինծառայողներից ու քաղաքացիական անձանցից որևէ մեկին «ահաբեկիչ» կոչելը միջազգային մարդասիրական իրավունքի ու, առհասարակ, մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:
Այս պնդումը հատկապես բխում է 1949 թվականի Ժնևի երրորդ կոնվենցիայի պահանջներից:

5. Ադրբեջանի նախագահի ու արտաքին գործերի նախարարի հայտարարություները գերիների վերաբերյալ ուղղակիորեն հակասում են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի մտադրություններին ու այդ հայտարարության կիրառության պրակտիկային:

Մասնավորապես, այդ հայտարարության 8-րդ կետի պահանջի հիման վրա Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ Ադրբեջանին է փոխանցել Արցախում հանցանքներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների սպանություն կատարած և դատապարտված երկու անձի: Ադրբեջանը նույն սկզբունքով Հայաստանին է փոխանցել այդ երկրում ֆորմալ դատապարտված հայերի:

Ավելին, տեղի է ունեցել նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված անձանց վերադարձ նույնպես:

6. Հետևաբար, նշված հայտարարությունը պետք է կիրառվի ինչպես նոյեմբերի 9-ից առաջ, այնպես էլ դրանից հետո բոլոր իրավիճակների նկատմամբ. այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված՝ առկա է մարդու իրավունքների պաշտպանության ու մարդասիրական գործընթացի օբյեկտիվ անհրաժեշտություն:

Սկզբունքային առումով է անթույլատրելի է գերիների հարցը սոսկ եռակողմ հայտարարության ամսաթվով պայմանավորելը:

Եվս մեկ անգամ հստակ շեշտում ենք, որ, անկախ գերեվարվելու ամսաթվից, Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք գերիներ են իրենց կարգավիճակով:

Նման մեխանիկական մոտեցումն անթույլատրելի է:

7. Վերը շարադրվածից բացի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած հավաստի ապացույցները հաստատում են, որ գերեվարված անձանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաև մինչև թվով 44 գերիների մեկ խմբով վերադարձին և ներառում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից առաջ՝ պատերազմական գործողությունների փուլում գերեվարված անձանց:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է բազմաթիվ դեպքեր, երբ չնայած տեսանյութերով ու այլ ապացույցներով հաստատվող դեպքերին՝ ադրբեջանական իշխանության մարմինները մերժում են անձանց գտնվելու փաստն իրենց մոտ կամ ձգձգում են հաստատման գործընթացը:

8. Գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում պետական աջակցությամբ հայատյացության քաղաքականության համատեքստում, ինչը բազմիցս հաստատվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի՝ օբյեկտիվ ապացույցների հիման վրա հրապարակած զեկույցներով:

Այս փաստը հաստատված է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներով:

9. Ուստի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հրավիրում է միջազգային հանրության ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների ուշադրությունն Ադրբեջանի իշխանությունների, տվյալ դեպքում՝ Արտաքին գործերի նախարարի հայտարարության վրա:

Անհրաժեշտ է ապահովել մարդասիրական և մարդու իրավունքների միջազգային պահանջների բացարձակ գործողությունն ու հայկական կողմի գերիների անհապաղ ազատ արձակումն ու վերադարձը առանց որևէ նախապայմանի:

Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

🇬🇧

THE RELEASE AND RETURN OF CAPTIVES IS AN INTERNATIONALLY MANDATED REQUIREMENT, NOT AN ACT OF "GOOD WILL" OR “KINDNESS” OF THE AZERBAIJANI AUTHORITIES

At a press conference pertaining to the March 15, 2021 meeting with the OSCE Chairman-in-Office, the Minister of Foreign Affairs of Azerbaijan stated: "Azerbaijan has returned all the captives to Armenia in accordance with its obligations." The statement said that "on November 26, armed men from the Shirak province of Armenia (…) are not prisoners of war." These statements of the Azerbaijani authorities are made regularly.

Considering that the issue concerns the protection of the rights of Armenian servicemen and civilians held captive in Azerbaijan and the fact that distorted presentation of facts to international organizations should not be allowed, Armenia’s Human Rights Defender considers it necessary to address the referenced statements in detail.

1. Both before and after the November 9 announcement, there is an ongoing armed conflict on the ground.

This conclusion follows directly from international humanitarian law, in as much as all servicemen and civilians of the Armenian side detained in Azerbaijan are prisoners of war are subject to be protected by international law, and they must be immediately released and returned safely.

2. The release and return of prisoners of war is a mandatory international requirement, not an act of “goodwill" or "kindness" of the Azerbaijani authorities.

This requirement applies in international law, regardless of whether it is enshrined in specific conflict resolution documents, and must be met without preconditions.

3. The behavior and statements of the Azerbaijani authorities, at a minimum, attest to the following:

1) they artificially delay the release and return of the Armenian captives;

2) abuse legal procedures, falsify the requirements of international law, prosecute prisoners, and use deprivation of liberty as punishment;

The special report of the RA Human Rights Defender proves with concrete examples that this practice grossly violates international human rights requirements (https://ombuds.am/images/files/1138b156720bec6ae0fd88dc709eb62c.pdf);

3) they use the issue for political purposes. This refers, for example, to reports in the independent media that the Azerbaijani authorities are using the issue of the return of prisoners for the exchange of territories in Artsakh, bargaining and other political purposes.

4) they abuse Clause 8 of the tripartite declaration of November 9, 2020 as it relates to the return of captives, and they link it to other points in the declaration, clearly taking advantage of the fact that it does not specify the date of fulfillment of that obligation.

5) they deliberately cause continuous mental suffering to the families of captives and missing persons, and hey blatantly toy with the feelings of the Armenia and Artsakh societies;

6) they create public tension in Armenia and Artsakh with their behavior;

7) they do not publish the true number of captives of the Armenian side held in Azerbaijan, and do so without any legal grounds and in gross violation of human rights requirements.

4. Consequently, calling any of the Armenian servicemen and civilians captured by the Azerbaijani armed forces "terrorists" is a gross violation of international humanitarian law and international human rights law in general.

This assertion is particularly relevant given the requirements of the Third Geneva Convention of 1949.

5. The statements of the President of Azerbaijan and the Minister of Foreign Affairs about the captives directly contradict the intentions of the signatory parties to the tripartite statement of November 9, 2020 and the practical application of that announcement.

In particular, based on the requirement of clause 8 of that statement, the Republic of Armenia has already transferred to Azerbaijan perpetrators of crimes in Artsakh, including two convicted Azerbaijani murderers of Armenian civilians. Azerbaijan handed over Armenians formally convicted in that country on the same principle.

Moreover, there took place a return of captives after the November 9 trilateral announcement.

6. Therefore, the said statement should be applied to all situations arising from before as well as after November 9, and so long as there is an objective need for the protection of human rights and the humanitarian process due to the aftermath of hostilities.

In principle, it is improper to condition the issue of prisoners based only on the date of the trilateral declaration.

We emphasize once again that, regardless of the date of captivity, all servicemen of the Armenian side held in Azerbaijan, including civilians, are prisoners of war by their current status.

Such a mechanical approach is unacceptable.

7. In addition to the foregoing, the credible evidence collected by the Human Rights Defender's Office of the Republic of Armenia confirms that the number of detainees is higher than confirmed by the Azerbaijani authorities. This assertion takes into account the return of 44 prisoners of war in a single group, including those captured during the hostilities prior to the November 9 tripartite declaration.

The Human Rights Defender has registered numerous cases when, despite the evidence confirmed by videos and other evidence, the Azerbaijani authorities deny the fact that those people are within their custody and control, or delay the approval and processing of their release.

8. The absolute urgency of the issue of the release of prisoners should be considered in the context of the Azerbaijani state supported policy of hatred towards Armenians which has been repeatedly confirmed and based on objective evidence contained in the reports of Armenia’s Human Rights Defender.

This fact is confirmed by a number of judgments of the European Court of Human Rights.

9. Therefore, the Human Rights Defender of the Republic of Armenia once again draws the attention of the international community and especially the international organizations with a mandate to protect human rights to the statement of the Azerbaijani authorities, and in this instance, the Minister of Foreign Affairs of Azerbaijan.

It is necessary to ensure the absolute implementation of international humanitarian and human rights requirements and, immediate release and return of the captives of Armenian side without preconditions.

Arman Tatoyan
The Human Rights Defender of Armenia

Anna Arakelyan, profile picture
Anna Arakelyan
Շնորհակալ եմ Ձեր անձնվեր և հետևողական աշխատանքների համար։ Բրավո՜ 👏🏻👏🏻👏🏻
17 hrsMore
Nara Nazaryan, profile picture
Nara Nazaryan
Արման Թաթոյան ՝ վարչապետ 👍👌
7 hrsMore
Ася Арутюнян, profile picture
Ася Арутюнян
👏👏👏👏👏
17 hrsMore
Related Pages
159K likes this
Արցախի Հանրապետության
Պաշտպանության Նախարարություն
Պաշտոնական
172K likes this
ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական էջ / The official Facebook page of the Ministry of Defence...
See More