ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia, profile picture
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia is on Facebook. To connect with ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia, join Facebook today.
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia, profile picture
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia is on Facebook. To connect with ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia, join Facebook today.
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia, profile picture

Հանրակրթական դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների հետ կապվող հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների վերաբերյալ


Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)» վերտառությամբ հրապարակումը: Ուսումնասիրվել են նաև այն ձայնագրությունները, որոնք կազմակերպության պնդմամբ` արտացոլում են հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ հեռախոսային խոսակցությունները:
Անհանգստացնող է, որ քաղաքացիական հասարակության կառույցի հրապարակած ուսումնասիրությունը և ձայնագրությունները վերաբերում են հանրակրթական հաստատություններին ու դրանց տնօրեններին: Այս հանգամանքը հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետությունում ընթանում է կարևորագույն ժողովրդավարական գործընթաց, որի նկատմամաբ հանրային վսհատությունն ունի հիմնարար նշանակություն:
Սա առաջնահերթ նշանակում է, որ այդ բոլոր տվյալները պետք է դառնան մանրամասն ստուգման առարկա օրենքով նախատեսված ընթացակարգի շրջանակում՝ հնարավոր ամենասեղմ ժամկետներում: Այդ ընթացակարգը պետք է լինի թափանցիկ, իսկ արդյունքը՝ հրապարակային: Հատկապես հաշվի առնելով, որ հարցն առնչվում է դպրոցներին և մանկապարտեզներին՝ բոլոր գնահատականները պետք է հիմնված լինեն արդյունքի վրա:
Այս առումով, կարևոր է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վարչական վարույթի նախաձեռնումը: Հարուցված վարույթի առնչությամբ անհրաժեշտ պարզաբանումներ ու տեղեկություններ ստանալու պահանջով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արդեն իսկ հարցում է ուղարկվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ի գիտություն է ընդունվել ՀՀ գլխավոր դատախազության հաղորդումն այն մասին, որ դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հրապարակումն ու ձայնագրությունները: Դատախազություն նույնպես կուղարկվի հարցում՝ կապված քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման հետ:
Իրավասու մարմինների կողմից ստուգման ընթացակարգերի իրականացումն ապահովելու նկատմամբ ցուցաբերվելու է հետևողականություն՝ օրենքով Պաշտպանին վերապահված կարգավիճակի շրջանակում:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia, profile picture
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia
4 yrsMore
Lianna Vasakyan, profile picture
Lianna Vasakyan
huysov enq klinek hetevoqhakan )))
4 yrsMore
Sofia Manukyan, profile picture
Sofia Manukyan
Իրազեկ Քաղաքացիներ
4 yrsMore
Pages Liked by Page
44K likes this
An immediate cessation of hostilities is in the best interest of every child.
26K likes this
Official account of Human Rights Ombudsman of the Republic of Artsakh (Nagorno-Karabakh). Incumbent...
25K likes this
Welcome to the Facebook page of USAID's Mission in Armenia. For more information about our...
Recent Post by Page
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia, profile picture

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունն Ադրբեջանում հայկական կողմի գերիների նկատմամբ խոշտանգումների արձանագրման վերաբերյալ և այն համարում բացարձակ կարևորության քայլ մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ Իրավապաշտպան այս կազմակերպության օրինակին պետք է հետևեն մյուս իրավապաշտպան կազմակերպությունները, և արձագանքները պետք է հիմք դառնան Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու համար։

Ադրբեջանի իշխանությունները, զինված ուժերը կոպտորեն խախտել են հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց կյանքի, առողջության պահպանման, հոգեկան և ֆիզիկական անձեռնմխելիության, սեփականության իրավունքները, երեխաների լավագույն շահերը, գերիներին չվերադարձնելով շարունակում են պատճառել հոգեկան տառապանքներ և այլն: Այս ամենը՝ ադրբեջանական իշխանությունների կատարածը, պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են:

Հանցանք կատարած անձինք, ադրբեջանական իշխանությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Դա բացարձակ անհրաժեշտություն է հենց ապագայում նման հանցավոր արարքները կանխարգելելու և խաղաղ գոյակցության հիմքեր ապահովելու համար: Անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի դաժան հանցագործություններ։

👉 https://bit.ly/3tCteHC

May be an image of one or more people and text that says 'HUMAN RIGHTS WATCH DONATE NOW March 19, 2021 8:00AM EDT I Report Azerbaijan: Armenian POWs Abused in Custody Investigate Abuse; Protect All Detainees f Ethnic Armenian soldiers walk along the road near the border between Nagorno- Karabakh and Armenia, Sunday, Nov. 8, 2020. 2020 AP Photo'
Artur Karapetyan, profile picture
Artur Karapetyan
Պարոն Թաթոյան Հաագայի դատարան դիմելու հնարավորություն ունե՞նք։
1 hrMore
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia, profile picture

TASS (ТАСС) ռուսական պետական լրատվական գործակալությունն անդրադարձել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայեցակարգին Սյունիքի մարզում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու մասին:

Լրատվամիջոցը մեջբերել է Հանրապետության նախագահի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հանդիպման արդյունքները և հրապարակել Նախագահի այն կարևոր արձանագրումը, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև պաշտոնապես սահմանագծում ու սահմանազատում կատարված չեն, ինչը նշանակում է, որ պետական սահմանների որոշման գործընթացն իրավական տեսանկյունից այս պահին առնվազն անորոշ է։

https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10927867

May be an image of one or more people and text that says 'тасс EpeBAH, марта. определения государственной границы между арменией азербайджаном на данный момент юридической точки зрения неясен, потому что официальной делимитации гранищ между двумя странами не было. об этом ходе встречи омбудсменом арманом татояном заявил президент армении армен саркисян, сообщила в среду пресс-служба гго аппарата. президент саркисян подчеркнул, что демаркации или делимитации между азербайджаном арменией нет, это означает, что процесс определения государственных границ на данный момент, по крайней юридически, неясен. этому добавляются нарушения прав граждан армении сюнике, также существующая значительная опасность", говорится заявлении пресс-службы саркисяна. татоян представил президенту свою концепщию создания демилитаризованной зоны безопасности сюнике, чтобы гарантировать права жителей региона.'
Nune Karapetian, profile picture
Nune Karapetian
Как размазано - "юридически неясен", и сразу не так страшно звучит. А должно быть, "нелегитимен", "неправомочен", если официальной демаркации и делимитации границ между двумя странами не было.
Գժանոց ա (((
4 hrsMore
Gayane Muqoyan, profile picture
Gayane Muqoyan
Մատ՝ GPS-ով սահման գծողներին !
6 hrsMore
Gayane Meliqyan, profile picture
Gayane Meliqyan
Դե եթե պետությունն իր դերում չէ և չի կարողանում իր ազգի անվտանգությունը ապահովել, ՄԻՊ ֊ ն է ստանձնում դա անել։
5 hrsMore
Սայադ Ալմաստյան, profile picture
Սայադ Ալմաստյան
Թաթոյան ջան ապրես դու շատ
7 hrsMore
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia, profile picture

Հրապարակում ենք միայն փաստեր ու այդ փաստերից բխող հարցեր. սա ի՞նչ է, եթե ոչ ատելություն բարձրագույն իշխանության մակարդակով էթնիկ և կրոնական հիմքով, սա ի՞նչ է, եթե ոչ Արցախում էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականության մասին ապացույց, սա ի՞նչ է, եթե ոչ ֆաշիստական վերաբերմունք:

Ադրբեջանի նախագահի խոսքերը բառացի թարգմանությամբ Արցախի Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի XVII-րդ դարի «Սուրբ Աստվածածին» հայկական եկեղեցի այցի ընթացքում. «Սա ալբանական եկեղեցի է: Հայերը փորձել են այս եկեղեցին ևս հայկականացնել, այստեղ հայերենով գրություններ են գրել, բայց դա նրանց չի հաջողվել: Սա մեր հնագույն տաճարն է, մեր ուդի եղբայրների տաճարն է և նրանք այստեղ ևս գալու են: Ինչպես որ մեր մզկիթներն են պղծել, այնպես էլ հնագույն ալբանական տաճար են պղծել հայերը: Բայց մենք վերականգնելու ենք, այս բոլոր գրությունները կեղծ են: Դրանք հետո ավելացված գրություններ են: Նրանք իրենց համար կեղծ պատմություն են ստեղծել: Մինչդեռ, դա նրանց չի հաջողվել (…) թուրքական մզկիթ է: Ամբողջը կեղծել են, դարձրել են աղբանոց: Տե՛ս, այս վայրն ինչ օրն են գցել, հետո էլ ասում են հայկական է»:

Ծակուռիի XVII-րդ դարի «Սուրբ Աստվածածին» եկեղեցին գյուղի նախկին վանքային համալիր «Ծաղկավանքն» է, որից պահպանվել է «Սուրբ Աստվածածին» եկեղեցին։ Ըստ խաչքարերի՝ այն 1198 թվականից է և տարբերվում է իր կլոր դռնով։ Եկեղեցին Արցախի միջնադարյան ճարտարապետական ու մշակույթի գլուխգործոցն է:

Մի քանի օր առաջ նաև հաստատվեց, որ ավերվել է ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող Շուշի քաղաքում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որ հայտնի է «Կանաչ ժամ» ժողովրդական անվանումով։ Ընդ որում, եկեղեցին ավերվել է ոչ թե պատերազմի, ոչ թե զինված հարձակումների ժամանակ, այլ դրանց ավարտից հետո։
Այս փաստերը 2021թ. մարտի 18-ի կարևոր հայտարարությամբ հաստատել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս փաստերի մասին արձանագրումները ևս կուղարկի միջազգային համապատասխան մարմիններին:

Բայց հատուկ արձանագրում ենք, որ տարիներ ի վեր Ադրբեջանում հայաատյացությունն ու թշնամանքը պետական բարձրագույն մակարդակով սերմանվել է հենց այս կերպ ու դա ոչ միայն էթնիկ, այլ նաև կրոնական հիմքերով է:
Սույն հայտարարությամբ հրապարակված փաստերն ակնհայտ վկայում են, որ Արցախում 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական իշխանություններն իրականացրել են էթնիկ զտումներ ու ցեղասպանության քաղաքականություն և այս ամենը շարունակվում է նաև ներկայում:

Ադրբեջանի նախագահի այս նույն ելույթներից ու բառերից ոգեշնչված էին ադրբեջանական զինվորները խոշտանգում, գլխատում, զվարճանքի համար կտրում մարմինների մասեր ու կատարում այլ վայրագություններ հայկական կողմից զինծառայողների ու քաղաքացիական անձանց նկատմամբ 2016թ. ապրիլյան ու 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում:

May be an image of outdoors, monument and text
May be an image of outdoors, monument and text that says 'ARTAKH "HOLY MOTHER" , OF GOD ARMENIAN CHURCH (17TH CENTURY) IN TSAKURI VILLAGE OF THE HADRUT REGION'
Gayane Meliqyan, profile picture
Gayane Meliqyan
Արցախում, ինչպես նաև Հայաստանում եղած մեր արժեքավոր, միջնադարյան շատ եկեղեցիներ անխիթար և կիսավեր վիճակում են, դրա համար էլ ալիևը բառաչում է, որ հայկական լիներ, էդ վիճակում կլինե՞ր։ Տեր կանգնենք մեր կիսաքանդ եկեղեցիներին, դրանց դեմ էլ դատական գործ հարուցեք, ոնց տեսնում ենք միայն դուք եք սրտացավ ու հայրենասեր, թե չէ մյուս ,,հայրենասերները,, աթոռակռիվ են տալիս։
53 minsMore
Հայաստան Աշխարհ, profile picture
Հայաստան Աշխարհ
իսկ մեր ներսի ատելությունը չեք տեսնում: 20 տարի թուրքավարի թալան, ինչի համար էլ հասանք էս ողբալի վիճակին, իսկ հիմա էլ էտ թալանը պահելու համար թուրքերից չտարբերվող վիրավորանք ամբողջ ազգին...
9 hrsMore
Roman Markosyan, profile picture
Roman Markosyan
ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ ԷՆ Ա ՈՐ ՀԱՅԵՐԸ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՈՒՐԿ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՋ և ՑԱՎՈՔ ՍՐՏԻ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՈՐ ՍՈՎՈՐԵՆ🤣 ,ՄԵՆԱԿ ԱՏՈՄԱՅԻՆ ՌՈՒՄԲԱ ՊԵՏՔ ԿՐԱԿԵԼ ԴՐԱՆՑ ՎՐԱ ԱՌԱՆՑ ԵՐԿԱՐ ԲԱՐԱԿ ՄՏԱԾԵԼՈՒ
2 hrsMore
Aida Avdalyan, profile picture
Aida Avdalyan
Ադրբեջանի հայր և որդի նախագահներըը 1994թ-ի պարտությունից, անժամկետ հրադադարի պայմանագիրը ստորագրելուց հետո զինեցին բանակը...: Ինչո՞վ զբաղվեցին Սահմանադրության խախտումով Հայաստանում նախագահ դարձած, հետագայում ընտրակեղծիքներով, նրանց կողոպուտից ըմբոստացածների դիակների վրայով <<ԸՆՏՐՎԱԾ>> Արցախի կլանը իրենց համախոհ զինվորականներով...և նույն Արցախում: Հանուն Արցախ աշխարհի պաշտպանության բանակն ո՛չ միայն չզինեցին՝ այլև կողոպտեցին, զինվորներին կերակրեցին ինչով պատահի՝ խոզեր էին անգամ պահում այդ <<ՍՆՈՒՆԴ>> կոչվածով, և պալատներ էին կառուցում... Այսօր ո՞վ է մեղավոր, ինչու՞ ժամանակին՝ 20 տարի ի վեր, չէիք խոսում, բողոքում: Հազարավոր մեր սուրբ նահատակների, Հայաստանի և Արցախի կործանման պատճառը նրանք են եղել իրենց համախոհներով:
9 hrsMore
Araskik Araskik, profile picture
Araskik Araskik
Qani der erkir moloraky handurzhum u achq e pakum dranc arac amen barbarosutyan vra, aydpes el sharunakelu en amen inch hoghin havasarecnel...😡🤬🤬
8 hrsMore
Anahit Palyan, profile picture
Anahit Palyan
Դավաճան ղեկավարության պատճառով կորցնում ենք դարերով պահպանված մեր սուրբ արժեքները, ու որ ամենացավալին է,ոչ մեկը չի բարեհաճում ինչ որ բան անել🥺
10 hrsMore
Lena Khachatryan, profile picture
Lena Khachatryan
😡
5 hrsMore
Hasmik Araqelyan, profile picture
Hasmik Araqelyan
Պարոն Թաթոյան շնորհակալություն ձեզ,ձեր աշխատանքի համար,մարդու սրտից արյուն է կաթում լսելով և տեսնելով թե ինչպես են ցանկանում ամեն հայկականի վերջն դնել։
Մտածում էի,ով պիտի համարձակվի պատասխանի իրեն ամենա ամենա կարծող անձին։Ախր միթե այս աշխարհն էսքան խուլ ու համար ?
10 hrsMore
Nellie Malkhassian, profile picture
Nellie Malkhassian
Ջարհուրելի փաստերի մի մեծ շարան, որոնք մնում են անպատասխան
10 hrsMore
Hasmik Araqelyan, profile picture
Hasmik Araqelyan
Մեր բոլոր հայերի խնդրանքն բարձրաձայնեք բոլոր ատյաններում նման ագրեսիան ,որպեսզի ձեռքերն չհասնի։
10 hrsMore
Related Pages
172K likes this
ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական էջ / The official Facebook page of the Ministry of Defence...
159K likes this
Արցախի Հանրապետության
Պաշտպանության Նախարարություն
Պաշտոնական
See More