Սիրելի՛ փաստաբաններ,
Շնորհավորում եմ ձեզ փաստաբանի օրվա առիթով:
Փաստաբանի մասնագիտական հեղինակությանն ու փաստաբանության նկատմամբ վստահությանը պետք է աջակցենք բոլորս:
Որքան պաշտպանված ու անկախ է փաստաբանը, այնքան բարձր է իրավունքների պաշտպանության որակն ու արդյունավետ է արդարադատության համակարգը: Այս կերպ է փաստաբանի աշխատանքը դառնում արդյունավետ մեզնից յուրաքանչյուրին վերաբերող կոնկրետ գործերով ու սկսում ծառայել ողջ երկրում իրավունքի գերակայության վերջնական հաստատման նպատակին:
Փաստաբանի պրոֆեսիոնալ ու պատասխանատու աշխատանքը պետության իրավական անվտանգության երաշխիքներից է բոլոր ժամանակներում:
Հպարտ եմ մեր պետության փաստաբանների բարձր հեղինակությամբ ու իրավական համակարգում շարունակաբար ամրապդնվող նրանց պրոֆեսիոնալ ազդեցությամբ:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նոր հայեցակարգն այն մասին, որ Սյունիքի մարզում բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի
🇺🇸🇦🇲⬇️
Գերմանիայի Բունդեսթագում հատուկ քննարկմանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող գերիների անհապաղ վերադարձի հարցը
———————————-
Գերմանիայի Բունդեսթագում այսօր կազմակերպվել է օնլայն հատուկ քննարկում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների վերաբերյալ, որի ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել առանձին զեկույցով։ Քննարկումը տեղի է ունեցել Բունդեսթագի մարդու իրավունքների և հումանիտար հարցերով մշտական հանձաժողովի նախագահ Միխայել Բրանդի և Բունդեսթագի պետիցիոն հանձնաժողովի նախագահ Մարիան Վենդթի ղեկավարությամբ։ Քննարկմանը մասնակցել է Գերմանիայի 70-ից ավելի պատգամավոր:
Պաշտպանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հարցը: Արման Թաթոյանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հայ հասարակությանն ու հատկապես գերիների ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու երկրում լարվածություն առաջացնելու նպատակով:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ներկայացրել է մարդասիրական ու մարդու իրավունքների ոլորտի միջազգային այն կանոնները, որոնք պահանջում են գերիների անհապաղ ազատ արձակում ու անվտանգ վերադարձ: Ընդ որում, միջազգային մարդասիրական իրավունքի ու գերիների իրավունքների կոպիտ խախտում է նրանց իբրև «ահաբեկիչներ» ներկայացնելը, քանի որ խոսքը գնում է շարունակվող զինված հակամարտության մասին:
Պաշտպանը նաև ներկայացրել է տեղեկություններ պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքների (գլխատումներ, խոշտանգումներ, մարմինների անարգանք և այլն) մասին:
Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի խորհրդարանի պատգամավորներին կազմակերպված քննարկման համար:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությունն այս քննարկումը կազմակերպելու հարցում:
Նշենք, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից հավաքագրված ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների վերաբերյալ ապացույցները Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը փոխանցել է Գերմանիայում գործող Amnesty international իրավապաշտպան կազմակերպությանը։
🇺🇸
REPUBLIC OF ARMENIA OMBUDSMAN RAISES ISSUE OF IMMEDIATE RETURN OF PRISONERS HELD IN AZERBAIJAN FOR SPECIAL DISCUSSION IN GERMAN BUNDESTAG
A special online discussion on Armenian prisoners of war in Azerbaijan was organized in the German Bundestag today during which the Armenian Human Rights Defender presented a separate report. The discussion took place under the chairmanship of Michael Brand, Chairman of the Bundestag Standing Committee on Human Rights, and Marian Wendt, Chair of the Bundestag Petition Committee. More than 70 German deputies took part in the discussion.
The Defender raised the issue of the urgency of the return of prisoners of war — servicemen and civilians — of the Armenian side detained in Azerbaijan. Arman Tatoyan noted that the Azerbaijani authorities are artificially delaying and politicizing the process so as to cause mental suffering to the Armenian society and especially to the families of the captives, and in order to create tension in the country.
The Human Rights Defender of Armenia presented in detail the international humanitarian and human rights rules which require the immediate release of prisoners and their safe return. The Ombudsman emphasized the gross violations of international humanitarian law and the rights of prisoners who are wrongly portrayed as "terrorists" given the circumstances of ongoing armed conflict.
The Ombudsman also provided information on war crimes and crimes against humanity committed by the Azerbaijani armed forces during the war (beheadings, torture, humiliation of bodies, etc).
Arman Tatoyan thanked the deputies of the German Parliament for the discussion.
The Human Rights Defender considers the assistance of the Armenian Embassy in Germany in organizing this discussion to be of utmost importance.
It should be noted that the evidence on the Azerbaijani atrocities and torture collected by the Human Rights Defender of Armenia was passed on by the Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia to the Federal Republic of Germany Ashot Smbatyan to Amnesty International in Germany.
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսալեզու "L'Orient-Le Jour" թերթին՝ խոսելով Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանի մասին։
Ըստ Պաշտպանի՝ նա քաղաքացիական գերի է և պետք է անհապաղ ազատ արձակվի։
Պաշտպանության Նախարարություն
Պաշտոնական




















