🇷🇺🇬🇧⬇️
Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր Երևանում ՊՆ վարչական համալիրում հանդիպել եմ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Իմ խոսքում ընդգծել եմ, որ հայոց բանակը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում գլխավոր դերակատարում ունի, և այդ համատեքստում շարունակական ու համատեղ ջանքերի շնորհիվ պետք է անընդհատ ընդլայնվեն մեր ռազմական կարողությունները:
Քննարկել ենք մեր միասնական հայրենիքի անվտանգության համակարգի խնդիրները:
___________________________________________________________________
Уважаемые соотечественники!
Сегодня в Ереване, в административном комплексе МО я встретился с министром обороны Республики Армения Давидом Тонояном. В своем слове я подчеркнул, что армянская армия играет ключевую роль в поддержании стабильности и мира в регионе, и в этом контексте необходимо перманентно наращивать наш военный потенциал совместными усилиями.
Обсуждались также задачи системы безопасности нашей единой Родины.
___________________________________________________________________
Dear compatriots,
Met today with RA Defense Minister David Tonoyan in the Defense Ministry’s administrative complex in Yerevan. In my remarks, I highlighted that the Armenian army is instrumental in maintaining peace and stability in the region, and to that end, concerted efforts towards the sustainable expansion of our military capacity are an imperative.
We also discussed the priorities for the shared security system of our Homeland.
Սիրելի ՛ Ալեքսանդր
Այսօր կբոլորեր քո 47 տարին, բայց ճակատագիրը քեզ համար նախատեսել էր անժամանակ անմահության ճանապարհը: Հայրենիքի ազատության համար քո պայքարը դեռևս հեռավոր իննսունականներից էր սկսվել: Թվում էր` այն պիտի վերջինը լիներ, սակայն, ավա ՜ղ, ունեցավ նաև իր դաժան շարունակությունը…
Ոչինչ չի փոխվել, իսկ Հայրենիքի գնահատականը վաստակիդ` ոսկեթև արծվի տեսքով, մեզ և մեր սերունդներին տանելու է նոր հաղթանակների…
Ծնունդդ շնորհավո ՛ր, Արցախի ՛ հերոս:
Հարգելի ՛ հայրենակիցներ
Սումգայիթի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ այսօր այցելել եմ Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
33 տարի հետո էլ ոչինչ չի փոխվել. Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց և ռազմատենչ քաղաքականությունը, շարունակում է՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլորն նորմերն ու սկզբունքները, ոտնահարելով մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները։
Տասնամյակներ առաջ ժողովրդավարության ուղին բռնած Արցախն այսօր՝ Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը, լի է անսասան վճռականությամբ ու հաստատակամությամբ՝ պաշտպանելու իր քաղաքացիների շահերը, հայրենի հողի վրա ազատ ապրելու և սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու հայ ժողովրդի անքակտելի իրավունքը:
Մենք տերն ենք մեր պատմության, որը լի է վայրիվերումներով, կորուստներով ու ձեռքբերումներով, տերն ենք մեր հիշողության, հզոր ու լուսավոր ապագայի։
РУС ⬇️
Հայաստանի Հանրապետությունում վերջին ներքաղաքական զարգացումները խիստ մտահոգիչ են, և հորդորում եմ բոլոր կողմերին սթափություն ու ողջամտություն ցուցաբերել, այլապես մեր պարտությունը շատ ավելի խորն ու ճակատագրական է լինելու: Բավ է, որքան արյուն ենք թափել, այժմ ժամանակն է ճգնաժամերը թոթափելու և անցնելու երկարատև զարգացման ու զորացման ճանապարհով:
Այս պահին գտնվելով Երևանում՝ պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել այս քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում:
Последние внутриполитические события, происходящие в Республике Армения, вызывают большую тревогу. Я призываю все стороны проявить трезвость и здравый смысл, в противном случае наше поражение будет более глубоким и фатальным.
Довольно, мы уже пролили слишком много крови. Пришло время преодолеть кризисы и встать на путь долгосрочного развития и усиления.
Находясь в данный момент в Ереване, я готов выполнить посредническиую миссию по достойному преодолению этого политического кризиса.







