Zinul Verdoyan
Բաց Նամակ ՀՀ Առողջապահության նախարար Ա. Թորոսյանին
Բարև Ձեզ պարոն Թորոսյան, դիմում եմ Ձեզ մեծ խնդրանքով՝ Մայրս 45 տարվա մանկավարժ է և 3-րդ կարգի հաշմանդամ: Արդեն 6 ամսից ավելի է գամված է անկողնում՝ ձեռքերը և ոտքերը թուլացել են, չի կարողանում շարժվել և ունի ահավոր սուր ցավեր, ջղաձգումներ: Բոլոր հետազոտություններից հետո(ՄՌՏ պարանոցային և գոտկային, ԷՆՄԳ, ԿՏ և արյան անալիզներ) պարզվել է, որ պարանոցային հատվածում 5, իսկ գոտկային հատվածում 4 ճողվածքներ կան, ախտորոշվել է ողնաշարի խողովակի բացարձակ ստենոզ և շտապ վիրահատության կարիք կա, որը պետք է արվի “Էրեբունի ԲԿ” – ում իմպլանտների միջոցով, առաջնահերթ պարանոցային հատվածը և 4-ից 6 ամիս հետո էլ գոտկային հատվածը: Այս վիրահատությունները բավականին մեծ գումար արժեն, իսկ ես չեմ աշխատում, որովհետև Մայրիկիս նույնիսկ 1 ժամ թողնել չեմ կարողանում: Միայն ես և Մայրս ենք ապրում, օգնող չունենք, հնարավորություն չունենք անել այդպիսի թանկարժեք վիրահատությունները, որոնցից յուրաքանչյուրը կազմում է մոտավորապես 1,500,000 դրամ: Մեր եկամուտը միայն Մայրիկիս թոշակն է, որը կազմում է 55,000 դրամ և չի բավականացնում նույնիսկ դեղորայքի և սննդի համար: “Էրեբունի ԲԿ” – ի նեյրովիրաբույժ Կ. Մոմջյանը՝ ում մոտ պետք է արվի վիրահատությունը, ինձ ասաց քանի որ, վիրահատությունը կատարվելու է իմպլանտների միջոցով ապա չեք կարող օգտվել 3-րդ կարգի արտոնություններից և պետք է վճարեք բոլոր ծախսերը: Հարգելի պարոն Թորոսյան այդ պատճառով դիմում եմ Ձեզ և խնդրում Ձեր միջամտությունը պետ պատվերի շրջանակում կազմակերպել վիրահատությունները: Արդեն ոչ մի ցավազրկող չի օգնում և ի վիճակի չի այդ սուր ցավերին դիմանալու:
Կանխավ հայտնում ենք մեր խորհին շնորհակալությունը: