ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն/Ministry of Emergency Situations RA, profile picture
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն/Ministry of Emergency Situations RA is on Facebook. To connect with ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն/Ministry of Emergency Situations RA, join Facebook today.
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն/Ministry of Emergency Situations RA, profile picture
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն/Ministry of Emergency Situations RA is on Facebook. To connect with ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն/Ministry of Emergency Situations RA, join Facebook today.
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն/Ministry of Emergency Situations RA, profile picture

Ազդարարման, տարհանման և պատսպարման միջոցառումներ Շիրակի մարզում

Հարգելի՛ քաղաքացիներ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը հունվարի 21-ին՝ ժամը 12:00-13:00-ն, Նոր Կյանք համայնքում, իսկ հունվարի 26-ին՝ 12:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում, Փանիկ համայնքում իրականացնելու է բնակչության ազդարարման, տարհանման և պատսպարման միջոցառումներ: Համագործակցելով տեղական ինքնակառավարման մարիմինների հետ՝ փորձարկվելու են նշված համայնքների էլեկտրաշչակները:

Խնդրում ենք չանհանգստանալ:

MES.AM

Պաշտոնական - Նորություններ - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Հարգելի՛ քաղաքացիներ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը հունվարի 21-ին՝ ժամը 12:00-13:00-ն, Նոր Կյանք համ...
Pages Liked by Page
157K likes this
The Armenian Unified Information Center was established by The “IPRC” SNCO operating under the...
1K likes this
ԱՌՆԱՊ-ի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում աղետների ռիսկի նվազեցման բազմաճյուղ մեխանիզմի...
188K likes this
ՀՀ Կառավարության պաշտոնական էջ

The official Facebook page of the Government of Armenia

http://gov.am/
Recent Post by Page
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն/Ministry of Emergency Situations RA, profile picture

ՃՏՊ Արշակունյաց պողոտայում․ կան տուժածներ

Մարտի 19-ին, ժամը 22:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենաներ են բախվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ բախվել են "Mercedes-C 180", "Mercedes E 320", "Infiniti QX56" և "Nissan X-trail" մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել "Mercedes E 320" մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․Ա․-ին (ծնված՝ 1991 թ․), ով հոսպտալացվել է "Էրեբունի" ԲԿ։

"Էրեբունի" ԲԿ են հոսպիտալացվել նաև "Nissan X-trail" մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․ Խ․-ն (ծնված՝ 1969 թ․) և ուղևոր Լ․ Շ․ (ծնված՝ 1979 թ․), որտեղ բոլոր երեք տուժածների առողջական վիճակները բժիշկները գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, այնուհետև իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

MES.AM

Պատահարներ - Նորություններ - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Մարտի 19-ին, ժամը 22:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ուն...
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն/Ministry of Emergency Situations RA, profile picture

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 22 ավտոմեքենա

Մարտի 19-ին, ժամը 18:50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան - «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան - «Զանգեր» կոչվող հատվածում կցորդիչով բեռնատարը մերկասառույցի պատճառով սահել է և երկկողմանի փակել ճանապարհահատվածը, մոտ 60 ավտոմեքենա է կուտակվել:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 22 ավտոմեքենա:

Ժամը 21:02-ի դրությամբ ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է, ճանապարհահատվածին առկա է մերկասառույց:

MES.AM

Պատահարներ - Նորություններ - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Մարտի 19-ին, ժամը 18:50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան - «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույցի պատճառով ավտոմեքենա...
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն/Ministry of Emergency Situations RA, profile picture

ԱԻՆ փրկարար ծառայողների համար անգլերենի դասընթացները մեկնարկել են

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանն ու ՓԾ տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը հյուրընկալել են Միացյալ Թագավորության դեսպանատան պաշտպանության գծով կցորդի տեղակալ Բրադլի Վուդվարդին, Միացյալ Թագավորության դեսպանատան պաշտպանական հարցերով պատասխանատու Սամվել Հունանյանին, Բրիտանիայի խորհրդի ELT ծրագրերի ղեկավար Ադդեհ Հովասափյանին և դասավանդող Ռուզաննա Գաբրիելյանին:

Արտակարգ իրավիճակների նախարարությունում մեկնարկել են Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության և Բրիտանական խորհրդի հետ համատեղ կազմակերպվող անգլերենի դասընթացները 28 աշխատակիցների համար:

«Անգլերենի կարողությունների զարգացումը մեզ համար առաջնային հարցերից է և ծրագրի կարևոր բաղադրիչ է հանդիսանում այն, որ դասընթացին մասնակից ԱԻՆ աշխատակիցների գերակշիռ մասը INSARAG թիմի անդամներ են: Բարձր ենք գնահատում այն հանգամանքը, որ Մեծ Բրիտանիայի դեսպանությունը պարբերաբար անց է կացնում անգլերենի ուսուցման ծրագրեր ԱԻՆ համակարգի աշխատակիցների համար: Վստահորեն կարող ենք փաստել, որ Արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության միջև վերջին տարիների համագործակցությունը գրանցել է զարգացում և առաջընթաց՝ որակապես նոր մակարդակի վրա դրվելով»,- ասել է ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը:

Միացյալ Թագավորության դեսպանատան պաշտպանության գծով կցորդի տեղակալ Բրադլի Վուդվարդն իր հերթին շնորհակալություն է հայտնել փոխգործակցության համար, նշել, որ պարբերաբար ներկա կգտնվի դասընթացներին՝ մասնակիցների կարծիքներն ու առաջարկները լսելու նպատակով։

MES.AM

Պաշտոնական - Նորություններ - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանն ու ՓԾ տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը հյուրընկալել են Միացյալ Թագավորության դեսպան....
Related Pages
121K likes this
Հավաստի տեղեկատվության տրամադրում համակարգում իրականացվող ծրագրերի ու բարեփոխումների մասին:
1.7K likes this
Цель страницы разглашение работ "Сев.-ой службы сейсмической защиты" ГНКО и повышение...
See More