Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan, profile picture
Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan is on Facebook. To connect with Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan, join Facebook today.
Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan, profile picture
Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan is on Facebook. To connect with Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan, join Facebook today.
Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan, profile picture

❗️❗️ Անթույլատրելի մոտեցում

Հարսանեկան հանդիսություններ կազմակերպող, դրանք տեսա և լուսանկարահանող կազմակերպություններից մեկն իր ֆեյսբուքյան էջում այսօր հրապարակել էր լուսանկարների շարք, որտեղ երևում է, որ հարսանյաց արարողությունը տեղի է ունենում «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելավայրի տարածքում։

📌 Հարսանյաց հանդիսությունը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին։ Առկա տվյալների համաձայն արարողությանը մասնակցել է շուրջ 50-60 մարդ, որոնց ներկայությունն ու ազատ տեղաշարժը տարածքում կարող էր անհանգստացնել արգելավայրում բնակություն հաստատած թռչուններին և ունենալ բացասական հետևանքներ։

Մենք, իհարկե, երջանկություն ենք մաղթում նորապսակներին, սակայն անընդունելի ենք համարում հարսանյաց հանդիսությունների անցկացումը բնության հատուկ պահպանվող տարածքներում։

❗️Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է պետական արգելավայրերի պահպանության ռեժիմը։

➡️Հայաստանի Հանրապետությունում պետական արգելավայրի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

Շրջակա միջավայրի նախարարությունը քանիցս իրազեկել և տեղեկացրել է հանրությանը, որ Սևանի ափին գտնվող այդ ծայրաստիճան գեղեցիկ վայրը բնության հատուկ պահպանվող տարածք է և նախատեսված չէ մասնավոր հավաքույթներ կազմակերպելու համար։
Այն նպատակ ունի ապահովել և կազմակերպել չուի ընթացքում պարբերաբար հանդիպող և չվահյուր թռչունների հանգիստը, ապահովել ապրելակերպի բնական միջավայրի պահպանությունը։

➡️Դեղին ավազը լուծում է ոչ թե գեղեցիկ լինելու խնդիրը, այլ չվահյուր թռչունների համար ընկալելի և ապահով վայր թվալու անհրաժեշտությունը։
Այս համակարգը կարևոր է ինչպես Հայաստանի ողջ տարածքի էկոհամակարգի, այնպես էլ թռչող կենդանիների միջցամաքային անխաթար չուի ու նրանց անվտանգ կեցության համար։

Հետևաբար, խախտվել է ինչպես բնության հատուկ պահպանվող տարածքում բնակվող կենդանիների անդորրը, այնպես ել ԲՀՊՏ-ների պահպանության ռեժիմի կարգը, որը ժամանակին չի կասեցվել և պատշաճ արձանագրվել։

❗️Տեղեկացնեմ նաև, որ դեպքի կապակցությամբ «Սևան» ազգային պարկում նշանակվել է ծառայողական քննություն։

Հավելեմ նաև, որ համապատասխան գրություններ են ուղարկվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ դեպքն ուսումնասիրելու և իրավական ընթացք տալու համար։

ՀՀ քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում եմ, այսրոպեական գեղագիտական պահանջները բավարարելու համար չխախտել ԲՀՊՏ-ներում սահմանված գործող կարգն ու չշրջանցել բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմը՝ պահպանելով հազվագյուտ տեսակների բնադրավայրերի և բնակատեղիների անխաթարությունը։

❗️Վստահեցնում եմ, որ «Սևան» ազգային պարկի առջև խնդիր է դրված այսուհետ հետևողական և պատշաճ կատարել իրենց վերապահված լիազորություններն ու պարտականությունները։

Pages Liked by Page
1.4K likes this
Այս տարի հունիսի 19-23-ը նախադեպը չունեցող Gastronomic Camp Armenia միջոցառումը տեղի կունենա Տավուշի մարզում:
Recent Post by Page
Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan, profile picture

📌 3 նոր ՈՒԱԶ ֆուրգոն մակնիշի մեքենա՝ Սյունիքի մարզի պահպանվող տարածքների և անտառային տարածքների պահպանությունը լիարժեք և արդյունավետ իրականացնելու համար

Սյունիքի մարզի պահպանվող տարածքների և անտառային տարածքների պահպանության արդյունավետությունը բարձրացնելու և տարածքների պահպանությունն իրականացնող կառույցների տեխնիկական կարողությունների հզորացման նպատակով «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակում,որի գործադիր մարմինն է հանդիսանում Շրջակա միջավայրի նախարարությունը,ձեռք է բերվել 3 նոր ՈՒԱԶ ֆուրգոն մակնիշի մեքենա։

Մեքենաներից 2-ը տրամադրվել են Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ին, 1-ը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսություն մասնաճյուղին։

Մեքենաները, շնորհիվ իրենց բարձր անցողականության և շահագործման, սպասարկման բարձր արդյունավետության, կօգտագործվեն պահպանող տարածքների և անտառների պահպանության ամենօրյա աշխատանքներում և որպես բեռնա-մարդատար մոդիֆիկացմամբ մեքենաներ, հարկ եղած դեպքերում կօգտագործվեն նաև հակահրդեհային կանխարգելիչ և դժվարամատչելի գոտիներում հրդեհաշիջման նպատակներով, խմբային շրջայցերի կազմակերպման ընթացքում, ինչպես նաև` շահառու կառույցների տնկարանային տնտեսությունների վարման աշխատանքներում:

Ծրագրի դոնորն է գերմանական KfW բանկ։

#ՇՄՆ #ՊՏԱԾ #KfW

Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan, profile picture

📌 Ամուլսարի խնդիրն այս պահին առկախված է՝ կախված Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի առկայությամբ: Ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ այդ մասին խոսելու, որ ինքս նաև մեծապես հղվելու եմ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի արդյունքներին: Հանգուցալուծմամբ, եթե վեր հանվեն այնպիսի օբյեկտիվ իրողություններ, որոնք կասկածի տակ կդնեն թե՛ ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացությունը, թե՛ առհասարակ մյուս ինստիտուցիոնալ փաստաթղթերը, լիցենզիաները, թույլտվությունները, որոնք թույլ են տալիս տնտեսվարողին շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, այդ դեպքում ես իմ լիազորությունների և իրավասությունների շրջանակում, բնականաբար, կմիջամտեմ, որ չշահագործվի։

Եթե նման օբյեկտիվ իրականություն գոյություն չունի, և բոլոր փաստերը քննվելուց հետո պարզվի, որ որևէ խանգարող փաստ և հանգամանք գոյություն չունի, ապա Շրջակա միջավայրի նախարարությունը ինստիտուցիոնալ առումով որևէ գործիքակազմ և իրավասություն չունի միջամտելու:

Play Video
Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan, profile picture

📌Շրջակա միջավայրի նախարարությունում վերագործարկվել է քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհանի» ծառայությունը

Քաղաքացիների սպասարկման գործընթացն ավելի հարմարավետ և արագ կազմակերպելու և փաստաթղթաշրջանառության գործընթացն ավելի դյուրին դարձնելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունում (hասցե` ՀՀ, ք.Երևան,0010, Հանրապետության հրապարակ,Կառավարության 3-րդ տուն) վերագործարկել ենք «Մեկ պատուհանի» ծառայությունը։

ℹ️ Ծառայության միջոցով քաղաքացիները կարող են առանց ավելորդ անհարմարության տեղեկություն ստանալ իրենց դիմումների, հայտերի ու նամակների վերաբերյալ, փոխանցել թղթային դիմումներ ու գրություններ, ստանալ խորհրդատվություն, կապ հաստատել նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ։ «Մեկ պատուհանի» ծառայության վերագործարկումը մեծապես կնպաստի քաղաքացիներին անհրաժեշտ այս կամ այն փաստաթղթի տրամադրման գործընթացը առավել մատչելի և արդյունավետ դարձնելուն:

Այն, ինչ պետք է աներ քաղաքացին շենքի ներսում՝ ուղղորդվելով տարբեր պատասխանատուների սենյակներ, նրանց փոխարեն անում է նախարարության համապատասխան աշխատակիցը՝ խնայելով քաղաքացու ժամանակը։

Այսպիսով «Մեկ պատուհանի» միջոցով քաղաքացիները կարող են հանձնել դիմումներ\հայտեր և ստանալ համապատասխան թույլտվություններ և լիցենզիաներ․

Խմելու-կենցաղային նպատակով ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացում և ստացում,
Գյուղատնտեսական նպատակով ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացում և ստացում,
Արդյունաբերական նպատակով ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացում և ստացում,
Ձկնաբուծական նպատակով ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացում և ստացում,
էներգետիկ նպատակով ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացում և ստացում,
Անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու թույլտվության հայտի ներկայացում և ստացում,
Օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման` ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման թույլտվության հայտի ներկայացում և ստացում,
Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութերի Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծման թույլտվության հայտի ներկայացում և ստացում,
ՀՀ-ում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիր(ներ) ստացում,
Եվրասիական տնտեսական միության տարածք վտանգավոր թափոնների ներմուծման և Եվրասիական տնտեսական միության տարածքից արտահանման թույլտվության հայտի ներկայացում և ստացում,
Հայաստանի Հանրապետության տարածքից վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու համար հայտի թույլտվության հայտի ներկայացում և ստացում,
Բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու համար թույլտվության հայտի ներկայացում և ստացում,
Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրերի կնքման հայտի ներկայացում և պայմանագրի ստացում,
Այլ նամակներ, դիմումներ և բողոքներ

Քաղաքացիների հետ մշտական կապը պահպանելու և բարձրացվող խնդիրներին առավել արագ լուծումներ տալու նպատակով՝ շուտով կկազմակերպվի նաև քաղաքացիների ընդունելություն։

May be an image of 1 person and indoor
May be an image of indoor
May be an image of indoor
May be an image of text
Related Pages
37K likes this
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության...
8.4K likes this
Official page of RA Kotayk Regional Administration.
62K likes this
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաշտոնական էջ
Official page of the political party Civil Contract
See More