📢Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ միանվագ սննդի բաշխում կիրականացնի Հայաստանի առավել խիտ բնակեցված մարզերից Կոտայքի և Երևանի անապահով 44,000 բնակչի, որոնք տուժել են ՔՈՎԻԴ-19 համաճարակի սոցալ-տնտեսական հետևանքների պատճառով։
✅Օգնություն ստացողների շրջանակը կազմվել է՝ հիմնվելով 2020-ի հուլիս և օգոստոս ամիսներին իրականացված պարենային անվտանգության գնահատման արդյունքների վրա։
📌Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կամավորների խմբերն ընտանիքների համար նախատեսված փաթեթների պատրաստման աշխատանքներն արդեն սկսել են (կամավորական աշխատանքներին կարող եք միանալ՝ զանգահարելով 077 77 90 85 հեռախոսահամարով)։
ℹՍննդի բաշխման մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
👨👩👦👦 Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը որպես առաջնահերթություն դիտարկելով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է բազմազավակ ընտանիքներին լրացուցիչ պետական երաշխիքների և աջակցության տրամադրման նոր ծրագրեր, որոնք հնարավորություն կտան հստակեցնել բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակն ու երաշխիքները, բարձրացնել նրանց տրվող պետական աջակցության արդյունավետությունը, խրախուսել ընտանիքում չորրորդ և հաջորդ երեխայի ծնունդը։
📌 Այդ նպատակով՝ նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն՝ չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքներին կտրամադրվի աջակցության հետևյալ տեսակները՝
✅ դրամական աջակցություն,
✅ առողջության ապահովագրություն,
✅ բնակարանային պայմանների բարելավման աջակցություն,
✅ բնակարանի/տան տրամադրում,
✅ կրթության վճարի փոխհատուցում,
✅ պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում,
✅ աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:
Նախագծի վերաբերյալ կարծիք և առաջարկ ներկայացնելու համար խնդրում ենք անցնել հղումով՝ https://www.e-draft.am/projects/3084
Առավել մանրամասն՝ https://bit.ly/3sEZhG4
Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների և լրացումների մասին շրջանառվող նախագծի՝
🔻 Նախատեսվում է 90 տարեկան և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներին կենսաթոշակի հետ հավելում տրամադրել, որի չափը կսահմանվի Կառավարության կողմից։
🔻 Հաշմանդամություն ունեցող մինչև 18 տարեկան երեխային խնամելու ամբողջ ժամանակահատվածը ծնողներից մեկի համար կհաշվարկի կենսաթոշակի ստաժ։
🔻 Յուրաքանչյուր տարի բանկ գնալու պահանջը դուրս կգա կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուի համար․ նրանց՝ Հայաստանում գտնվելու փաստը կհաստատվի նախարարության կողմից։
Կենսաթոշակային ոլորտում կարևորագույն փոփոխություններ ենք նախաձեռնել։
Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների և լրացումների մասին շրջանառվող նախագծի՝
🔻 Նախատեսվում է 90 տարեկան և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներին կենսաթոշակի հետ հավելում տրամադրել, որի չափը կսահմանվի Կառավարության կողմից։
🔻 Հաշմանդամություն ունեցող մինչև 18 տարեկան երեխային խնամելու ամբողջ ժամանակահատվածը ծնողներից մեկի համար կհաշվարկի կենսաթոշակի ստաժ։
🔻 Յուրաքանչյուր տարի բանկ գնալու պահանջը դուրս կգա կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուի համար․ նրանց՝ Հայաստանում գտնվելու փաստը կհաստատվի նախարարության կողմից։
📌 Այս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մարտի 2-ից։
The official page of the...
The official Facebook page of the Government of Armenia
http://gov.am/





















