2020-ի օգոստոսի 18-ից «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները մաքրման աշխատանքներ են կատարում Կոտայքի մարզի Մայակովսի համայնքում (Բալահովտի նախկին ռազմական պահեստների տարածքում)։ Աշխատանքների նպատակն է տարածքը մաքրել անցյալում ռազմական բազաների հրդեհի հետևանքով տեղի ունեցած պայթյունից մնացած զինամթերքներից: Կատարված աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է 7 միավոր չպայթած զինամթերք՝ 4հատ 122 մմ տրամագծով արկ, երկու 57 մմ տրամագծով և մեկ 100 մմ տրամագծով արկ:
Հայտնաբերված բոլոր չպայթած զինամթերքները ոչնչացվել են:
Աշխատանքների ավարտից հետո տարածքը պաշտոնապես կհանձնվի տեղական ինքնակառավարման մարմիններին:
Օրերս «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի աշխատակիցները և ՄԱԿ-ի գնահատող հանձնախումբը Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում էին։ Այստեղ հետազոտական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է կասետային չպայթած ենթազինամթերք։ Վտանգավոր տարածքը նշագրվել է ականային վտանգի մասին հատուկ ժապավեններով: Իսկ հայտնաբերված չպայթած զինամթերքը ոչնչացվել է:
Չպայթած զինամթերք հայտանաբերելու և ոչնչացնելու նպատակով Դավիթ Բեկում աշխատանքները շարունակվում են։
The official page of the...
























