[🇦🇲 & 🇷🇺]
Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արցախ է բերվել Հայոց Բանակի Աշոտ Երկաթի Խաչը, որի մեջ զետեղված են
Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքները։ Այսօր ժամը 10։00-ին այդ Խաչով Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հոգևորականների հետ միասին, գնդերեցների մասնակցությամբ օրհնել է հայոց աշխարհի չորս կողմերը և Հայոց Բանակը՝ ի նպաստ խաղաղության և Հայոց Հաղթանակի։
По благословению Его Святейшества Католикоса Всех Армян в Арцах доставлен Крест Ашота Ерката Армянской армии с частицами Святого Креста, на котором был распят Христос. Предводитель Арцахской епархии архиепископ Паргев Мартиросян вместе с духовными отцами сегодня в 10:00 освятил все четыре стороны Земли Армянской - во имя Мира и Победы!
Փետրվարի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:
Ժողովի ընթացքում մասնավոր քննարկման առարկա կդառնան հետպատերազմյան իրավիճակում Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, գերության մեջ հայտնվածների և անհայտ կորածների հետ առնչված խնդիրները, անդրադարձ կկատարվի առկա կացության մեջ արտագաղթի վտանգին, Արցախի սրբավայրերի պաշտպանության և պահպանության ուղղությամբ իրականացված քայլերին, հետպատերազմյան և համավարակային պայմաններում Եկեղեցու հովվական խնամքի և ծիսական կյանքի կազմակերպմանը վերաբերող հարցերին։
Կներկայացվի նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի 2020 թվականի գործունեության տեղեկագիրը, կլսվեն Ազգային-Եկեղեցական ժողովի կազմակերպմանը, Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքին և այդ նպատակով կազմակերպված հանգանակությանը և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող զեկույցներ։
[🇦🇲 & 🇷🇺]
Հավերժ պատերազմներ չեն լինում:
Рано или поздно все войны заканчиваются.
Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդԳերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից մատուցվեց պատարագ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում:
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ: Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի:
Ձեզ և Մեզ Մեծ Ավետիս:





















